ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ22
  • 1Եւ երբոր լսեցին թէ Եբրայեցիների լեզուով էր նորանց հետ խօսում, էլ աւելի լուռ կացին։
  • 2Եւ նա ասեց. Ես Հրէայ մարդ եմ Կիլիկիայի Տարսօնումը ծնուած՝ այս քաղաքումը մեծացած, Գամաղիէլի ոտքի մօտ, հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած. Աստուծոյ մասին նախանձաւոր էի՝ ինչպէս այսօր դուք ամենքդ էք։
  • 3Որ այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ. Որ մարդկանց եւ կանանց կապում էի եւ մատնում բանտերի մէջ։
  • 4Ինչպէս քահանայապետն էլ ինձ վկայում է՝ եւ ծերերի բոլոր ժողովն էլ. որոնցից թղթեր էլ առած գնում էի Դամասկոս եղբայրների մօտ, որ այնտեղ լինողներին էլ կապած բերեմ Երուսաղէմ, որ պատժուին։
  • 5Եւ եղաւ որ երբ ես գնալիս Դամասկոսին մօտենում էի, կէս օրուայ դէմ յանկարծակի երկնքիցը մի սաստիկ լոյս փայլեց իմ չորս կողմովը։
  • 6Եւ ես վայր ընկայ գետինը, եւ մի ձայն լսեցի՝ որ ասում էր ինձ. Սաւուղ՝ Սաւուղ, ինձ ի՞նչու ես հալածում։
  • 7Եւ ես պատասխանեցի, Տէր՝ դու ո՞վ ես. Եւ նա ինձ ասեց. Ես Յիսուս Նազովրեցին եմ՝ որին դու հալածում ես։
  • 8Բայց ինձ հետ լինողները լոյսը տեսնում էին եւ վախով լեցվում էին, բայց ինձ հետ խօսողի ձայնը չէին լսում։
  • 9Եւ ես ասեցի, Ի՞նչ անեմ՝ Տէր. Եւ Տէրն ասեց ինձ, Վեր կաց՝ գնա Դամասկոս, եւ այնտեղ կ’ասուի քեզ ամեն բանի համար, որ քեզ համար որոշուած է անել։
  • 10Եւ երբոր այն լոյսի փառքիցը չէի տեսնում, ինձ հետ լինողները ձեռքիցս բռնեցին՝ եւ ես մտայ Դամասկոս։
  • 11Եւ մի Անանիա մարդ՝ օրէնքի համեմատ աստուածավախ, որ Դամասկոսումը բնակող բոլոր Հրէաներիցը բարի վկայութիւն ունէր,
  • 12Նա եկաւ ինձ մօտ կանգնեց եւ ասեց. Սաւուղ եղբայր, վեր նայիր։
  • 14Որովհետեւ նորա համար վկայ կ’լինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։
  • 15Եւ հիմա ի՞նչու ես ուշանում, վեր կաց մկրտուիր եւ քո մեղքերը լուա Տիրոջ անունը կանչելով։
  • 16Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.
  • 17Եւ ես նորան տեսայ որ ինձ ասում էր. Շտապիր շուտ դուրս եկ Երուսաղէմից. Որովհետեւ չեն ընդունիլ քո վկայութիւնը, որ ինձ համար տալիս ես։
  • 18Եւ ես ասեցի. Տէր՝ նորանք գիտեն՝ որ ես բանտն էի դնում եւ ժողովարաններումը ծեծում էի քեզ հաւատացողներին.
  • 19Եւ երբոր քո Ստեփաննոս վկայի արիւնը թափվում էր, ես ինքս նորա մօտ կանգնած էի, եւ նորա սպանմանը կամակից էի, եւ նորա սպանողների հանդերձները պահում էի։
  • 20Եւ նա ասեց ինձ. Գնա, որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մէջ կ’ուղարկեմ։
  • 21Եւ մինչեւ այս խօսքն ականջ էին դնում նորան. Եւ իրանց ձայները բարձրացրին՝ եւ ասեցին. Այդպիսի մարդին երկրիցս վեր առ. որովհետեւ պէտք չէ դա ապրի։
  • 22Եւ երբոր նորանք աղաղակում էին եւ հանդերձները վեր գցում, եւ փոշին օդի մէջ ցանում,
  • 23Հազարապետը հրամայեց, որ նա բերդը տարուի. Ասելով թէ պէտք է ծեծելով հարցնել նորան, որ իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նորա վերայ այնպէս աղաղակում։
  • 24Եւ երբոր նորան կաշէ փոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասեց մօտը կանգնած հարիւրապետին թէ Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք։
  • 25Եւ երբոր լսեց հարիւրապետը, մօտեցաւ հազարապետին պատմեց եւ ասեց. Զգուշացիր թէ ինչ ես կամենում անել, որովհետեւ այս մարդը Հռովմայեցի է։
  • 26Եւ հազարապետը մօտ եկաւ եւ նորան ասեց. Ասիր ինձ թէ դու Հռովմայեցի՞ ես. Եւ նա ասեց. Այո.
  • 27Եւ հազարապետը պատասխանեց թէ Ես շատ փողով ստացայ այս քաղաքացիութիւնը, եւ Պօղոսը ասեց. Ես հէնց դորանում ծնուած եմ։
  • 28Եւ նորանք՝ որ նորան ծեծելով հարցաքննելու էին, շուտով հեռացան նորանից. Եւ հազարապետն էլ վախեցաւ երբոր իմացաւ թէ Հռովմայեցի է. Որովհետեւ կապել էր նորան։
  • 29Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. Եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց։
  • 30Եւ Պօղոսն ատեանին մտիկ տուաւ՝ եւ ասեց. Մարդիկ եղբարք, ես բոլորովին բարի խղճմտանքով վարուել եմ Աստուծոյ առաջին մինչեւ այսօր։
← Ցանկ