ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ24
  • 1Եւ երբոր նորան կանչեց, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել եւ ասել.
  • 2Որովհետեւ քեզանով շատ խաղաղութիւն ենք գտել՝ եւ այս ազգի համար շատ բաների կարգադրութիւն է եղել քո խնամք տանելովը, ամեն կերպով եւ ամեն տեղ շատ գոհութեամբ շնորհակալ ենք քեզանից, ով պատուական Փելիքս։
  • 3Բայց որպէսզի աւելի նեղութիւն չ’տամ քեզ, աղաչում եմ՝ որ համառօտաբար լսես մեզ քո հեզութեամբը։
  • 4Որովհետեւ մենք գտանք այս մարդին որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն Հրէաներին, որ բոլոր աշխարհքումը կան. Եւ Նազովրեցիների աղանդի առաջնորդ է.
  • 6Բայց Լիւսիաս հազարապետն եկաւ՝ եւ մեծ բռնութեամբ մեր ձեռքերիցը հանեց,
  • 7Հրամայելով որ նորա դատախազներն էլ գան քեզ մօտ. Որ դու վերաքննելով կարող ես տեղեկանալ այն ամեն բանի համար, որ մենք գանգատում ենք դորանից։
  • 8Հրէաներն էլ միաբան եղած ասեցին, թէ Այդպէս է։
  • 9Պօղոսն էլ պատասխանեց՝ երբոր կուսակալը նորան ակնարկեց որ խօսէ. Գիտենալով որ դու շատ տարուց հետէ այս ազգի դատաւորն ես, աւելի յօժարութեամբ իմ մասին պատասխան եմ տալիս։
  • 10Որովհետեւ դու կարող ես գիտենալ, որ տասնեւերկու օրից աւելի չէ՝ որ ես եկայ երկրպագութիւն անել Երուսաղէմումը։
  • 11Եւ ոչ տաճարումն են գտել ինձ մի մարդի հետ խօսելիս, կամ շատ մարդ մէկտեղ հաւաքելիս, եւ ոչ ժողովարանումը,
  • 12Եւ ոչ էլ քաղաքումը. Եւ ոչ էլ կարող են քո առաջին ցոյց տալ այն, որոնց համար հիմա ամբաստանում են ինձանից։
  • 13Բայց սա եմ խոստովանում քեզ, թէ այն ճանապարհովն՝ որ ասում են հերձուած, այնպէս պաշտում եմ հայրենական Աստուծուն, ամեն բաների հաւատալով՝ որ օրէնքումը եւ մարգարէներումը գրուած է.
  • 14Յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի։
  • 15Որ հէնց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին։
  • 16Արդ շատ տարիներից յետոյ եկայ որ իմ ազգին ողորմութիւն անեմ եւ ընծաներ բերեմ.
  • 17Որ այդ բանի մէջ մի քանի Ասիացի Հրէաներ ինձ գտան տաճարումը սրբուած, ոչ շատերի եւ ոչ էլ ամբոխի հետ։
  • 18Որ նորանց պէտք էր գալ քո առաջին եւ գանգատ անել, եթէ մի բան ունենային ինձանից։
  • 19Կամ հէնց սորանք իրանք թող ասեն, թէ ինձանում ինչ անիրաւութիւն գտան՝ դեռ քանի որ ատեանումը կանգնած էի։
  • 20Բայց այս մէկ խօսքի համար, որ նորանց միջումը կանգնած աղաղակեցի, թէ Մեռելների յարութիւն առնելուն համար եմ ես այսօր դատվում ձեզանից։
  • 21Փելիքսն էլ երբոր լսեց այս բաները, նորանց ուշացրեց, որովհետեւ շատ լաւ տեղեկացած էր այն ճանապարհի համար, եւ ասեց. Երբ որ Լիւսիաս հազարապետը իջնէ, կ’տեղեկանամ ձեր գործին։
  • 22Եւ հարիւրապետին հրամայեց՝ որ Պօղոսին պահէ՝ բայց արձակութիւն տայ. Եւ նորա մարդկանցից ոչ մէկին չ’արգիլէ՝ նորան ծառայութիւն անելու կամ նորա մօտ գնալու։
  • 23Եւ մի քանի օրից յետոյ Փելիքսն եկաւ իր Դրուսիլա կնկայ հետ, որ Հրէայ էր, Պօղոսին կանչեց՝ եւ նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց։
  • 24Եւ երբոր նա խօսում էր արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի համար, Փելիքսը շատ ահով բռնուեցաւ, եւ պատասխանեց. Դու հիմա գնա. Երբոր ժամանակ ունենամ, կ’կանչեմ քեզ։
  • 25Բայց նա յոյս էլ ունէր, որ Պօղոսիցը մի բան կ’տրուի իրան, որ նորան արձակէ եւ նորա համար շատ անգամ կանչում էր նորան եւ նորա հետ խօսում։
  • 26Եւ երբոր երկու տարին լրացաւ, Փելիքսի տեղ եկաւ Փեստոս Պորկիոսը. Եւ որովհետեւ Փելիքսը կամեցաւ Հրէաներին մի շնորհք անել, Պօղոսին կապած թողեց։
  • 27Եւ Փեստոսը երբոր իր իշխանութեան երկիրը հասաւ, երեք օրից յետոյ Կեսարիայից վեր ելաւ Երուսաղէմ։
← Ցանկ