ՀՌՈՎՄԵԱՑԻՍ14
  • 1Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։
  • 2Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. Բայց տկարը բանջար է ուտում։
  • 3Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. Եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. Որովհետեւ Աստուած ընդունեց նորան.
  • 4Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. Բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան։
  • 5Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. Ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։
  • 6Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. Եւ օրին մտիկ չ’անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. Եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. Եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։
  • 7Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։
  • 8Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։
  • 9Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։
  • 10Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։
  • 11Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։
  • 12Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։
  • 13Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. Այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։
  • 14Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։
  • 15Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։
  • 16Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։
  • 17Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։
  • 18Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։
  • 19Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։
  • 20Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. Բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։
  • 21Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։
  • 22Դու հաւա՞տք ունիս. Քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է։
  • 23Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է։
← Ցանկ