ՀՌՈՎՄԵԱՑԻՍ4
  • 1Արդ ի՞նչ ասենք, թէ մեր Աբրահամ հայրը գտաւ մարմնի կողմանէ։
  • 2Որովհետեւ եթէ Աբրահամը գործերով արդարացած լինէր՝ պարծանք կ’ունենար. Բայց ոչ թէ Աստուծոյ առաջին։
  • 3Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։
  • 4Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։
  • 5Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։
  • 6Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։
  • 7Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։
  • 8Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։
  • 9Արդ այս երանութիւնը՝ թլփատութեան վերա՞յ է՝ կամ թէ անթլփատութեան վերայ էլ է. Որովհետեւ ասում ենք՝ թէ Աբրահամի հաւատքն արդարութիւն համարուեցաւ։
  • 10Արդ ի՞նչպէս համարուեցաւ. Երբոր թլփատութիւնո՞ւմ էր՝ թէ անթլփատութիւնումը. Ոչ թէ թլփատութիւնում այլ անթլփատութիւնում։
  • 11Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլփատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը։
  • 12Եւ թլփատութեան հայր համարուի ոչ միայն նորանց՝ որ թլփատութիւնիցն են, այլ նորանց էլ՝ որ այն հաւատքի հետքովն են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատութիւնումն ունէր։
  • 13Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։
  • 14Որովհետեւ եթէ օրէնքից լինողներն են ժառանգ, ապա հաւատքն ունայն էր՝ եւ խոստմունքը կ’խափանուէր։
  • 15Որովհետեւ օրէնքը բարկութիւն է գործում. Որովհետեւ ուր օրէնք չ’կայ՝ օրինազանցութիւն էլ չ’կայ։
  • 17Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։
  • 18Որ առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի. Ինչպէս ասուեցաւ՝ թէ Այնպէս պիտի լինի քո զաւակը։
  • 19Եւ չ’տկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չ’արաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։
  • 20Եւ Աստուծոյ խոստմունքի համար չ’երկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։
  • 21Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել։
  • 22Նորա համար էլ արդարութիւն համարուեցաւ նորան։
  • 23Բայց ոչ միայն նորա համար գրուեցաւ թէ նորան համարուեցաւ արդարութիւն.
  • 24Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք նորան՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից.
  • 25Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։
← Ցանկ