ՀՌՈՎՄԵԱՑԻՍ5
  • 1Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
  • 2Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը։
  • 3Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,
  • 4Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս.
  • 5Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։
  • 6Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։
  • 7Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.)
  • 8Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.
  • 9Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։
  • 10Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։
  • 11Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։
  • 13(Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ։
  • 14Բայց մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէսը Ադամի մեղքի նման չ’մեղանչողների վերայ էլ. որ օրինակ է նորան որ գալու էր։
  • 15Բայց շնորհքն այնպէս չէ՝ ինչպէս յանցանքը. Որովհետեւ եթէ մէկի յանցանքովը շատերը մեռան, էլ ո՞րքան աւելի Աստուծոյ շնորհքն ու պարգեւը մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքովն աւելացաւ շատերի վերայ։
  • 16Եւ պարգեւն այնպէս չէ՝ ինչպէս այն մէկ մեղանչողից եղածը, որովհետեւ դատաստանն այն մէկ մեղքիցը դէպի դատապարտութիւն տարաւ. Բայց շնորհքը շատ մեղքերից արդարութեան մէջ է տանում։
  • 17Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը։)
  • 18Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս։
  • 19Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին։
  • 20Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. Բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը։
  • 21Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
← Ցանկ