Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ1
  • 1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ՝ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը. Աստուծոյ եկեղեցուն որ Կորնթոսումն է՝ ամեն սուրբերի հետ որ բոլոր Աքայիայումն են.
  • 2Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն՝ Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը,
  • 4Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։
  • 5Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։
  • 6Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։
  • 7Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։
  • 8Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։
  • 9Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։
  • 10Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է.
  • 11Որին յոյս ունինք՝ թէ տակաւին կ’փրկէ էլ ձեր մեզ համար արած աղօթքի օգնականութեամբը որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռովը գոհութիւն մատուցանուի մեզ համար։
  • 12Որովհետեւ մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայութիւնը, որ սրբութիւնով եւ Աստուծոյ պարզութիւնովը եւ ոչ թէ մարմնական իմաստութինով, այլ Աստուծոյ շնորհքովը վարուեցանք աշխարհքի մէջ, եւ էլ աւելի դէպի ձեզ։
  • 13Վասնզի ուրիշ բաներ չենք գրում ձեզ, այլ միայն նա որ կարդում էք կամ հէնց ճանաչում էք. Եւ յոյս ունիմ թէ մինչեւ վերջն էլ կ’ճանաչէք։
  • 14Ինչպէս էլ փոքր ի շատէ ճանաչեցիք մեզ. որովհետեւ ձեր պարծանքն ենք. ինչպէս դուք էլ մերը՝ Տէր Յիսուսի օրումը։
  • 15Եւ այս վստահութիւնովը կամենում էի առաջ ձեզ մօտ գալ, որ դուք երկրորդ շնորհք ընդունիք.
  • 17Արդ եթէ այս միտքն արի՝ մի՞թէ թեթեւամտութիւն գործածեցի. Եւ կամ թէ այն որ խորհում եմ մարմնի՞ կերպով եմ խորհում. Որ իմ կողմանէ այոն այո լինի, եւ ոչը՝ ոչ։
  • 18Եւ Աստուած հաւատարիմ է, որ մեր խօսքը դէպի ձեզ այո եւ ոչ չ’եղաւ։
  • 19Որովհետեւ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոսը, որ մեզանով ձեր մէջ քարոզուեցաւ, ինձանով եւ Սիղուանոսով եւ Տիմոթէոսով, այո եւ ոչ չ’եղաւ. այլ այո եղաւ նորանում։
  • 20Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով։
  • 21Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ մեզ օծողը Աստուած է.
  • 22Որ մեզ կնքեց էլ. եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ։
  • 23Բայց ես Աստուծուն վկայ եմ կանչում իմ անձի վերայ. որ ձեզ խնայելու համար միւսանգամ չ’եկայ Կորնթոս.
  • 24Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք։
← Ցանկ