Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ6
  • 1Եւ մենք գործակից լինելով նաեւ աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը զուր տեղը չ’ընդունէք։
  • 2Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։
  • 3Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի.
  • 4Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում,
  • 5Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում,
  • 6Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
  • 7Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից.
  • 8Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ.
  • 9Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ,
  • 10Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։
  • 11Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, մեր սիրտը լայնացած է։
  • 12Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում։
  • 13Եւ մի եւ նոյն հատուցումը անելով, (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք։
  • 14Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։
  • 15Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։
  • 17Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։
  • 18Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։
← Ցանկ