ԵՓԵՍԱՑԻՍ1
  • 1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը. Այն սուրբերին որ Եփեսոսումն են, եւ Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին.
  • 2Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։
  • 4Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.
  • 5Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ իր կամքի հաճութեան պէս,
  • 7Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը.
  • 8Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութինով.
  • 9Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում.
  • 10Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում.
  • 11Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս.
  • 12Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել։
  • 13Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։
  • 14Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար։
  • 15Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը,
  • 16Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով.
  • 17Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութինովը.
  • 18Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը.
  • 19Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս,
  • 20Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը,
  • 21Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը։
  • 22Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ,
  • 23Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։
← Ցանկ