ԵՓԵՍԱՑԻՍ6
  • 1Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։
  • 2Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,
  • 3Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։
  • 4Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։
  • 5Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.
  • 6Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,
  • 7Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.
  • 8Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կ’ընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։
  • 9Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չ’կայ։
  • 10Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։
  • 11Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։
  • 12Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։
  • 13Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.
  • 14Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,
  • 15Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։
  • 16Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
  • 17Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։
  • 18Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,
  • 19Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.
  • 20Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։
  • 21Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.
  • 22Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։
  • 23Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 24Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։
← Ցանկ