ԵՓԵՍԱՑԻՍ3
  • 1Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.
  • 2Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, որ ինձ տրուած է ձեզ համար։
  • 3Որ յայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ.
  • 4Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ Քրիստոսի խորհրդի համար է.)
  • 5Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով.
  • 6Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը։
  • 7Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս.
  • 8Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը.
  • 9Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից հետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։
  • 10Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը,
  • 12Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով։
  • 13Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է։
  • 14Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին,
  • 15Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում,
  • 16Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։
  • 17Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. Եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք։
  • 18Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը.
  • 19Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։
  • 20Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.
  • 21Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
← Ցանկ