ԵՓԵՍԱՑԻՍ4
  • 1Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։
  • 2Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։
  • 3Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղութեան կապովը։
  • 4Մէկ մարմին եւ մէկ հոգի. ինչպէս կոչուեցաք էլ ձեր կոչումի մէկ յոյսի մէջ։
  • 5Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն.
  • 6Մէկ Աստուած եւ ամենքի Հայր, որ ամենքի վերայ եւ ամենքի հետ՝ եւ ձեր ամենքի մէջ է։
  • 7Բայց մեր ամեն մէկիս տրուած է շնորհքը՝ Քրիստոսի պարգեւի չափի պէս։
  • 8Սորա համար ասում է. Թէ Վեր ելաւ բարձրը, գերի առաւ գերութիւնը. Եւ մարդկանց պարգեւներ տուաւ։
  • 9Այն վեր ելաւը ի՞նչ է, եթէ ոչ՝ որ առաջ վայր իջաւ երկրի ցած կողմերը։
  • 10Այն վայր իջնողը նոյն ինքն է, որ ամեն երկինքներիցն աւելի բարձր վեր ելաւ, որ ամենը լրացնէ։
  • 11Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,
  • 12Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար.
  • 13Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. Եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.
  • 15Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը.
  • 16Որից բոլոր մարմինը միասին կազմուելով եւ միասին յարմարուելով ամեն յօդուածի ձեռնտուութեամբը ամեն մէկ անդամի ներգործութեան չափովը մարմնոյ աճիլը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար։
  • 17Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը,
  • 18Որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։
  • 19Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով։
  • 20Բայց դուք Քրիստոսին այսպէս չ’սովորեցիք.
  • 21Եթէ նորանից լսեցիք, եւ նորանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտութիւնն է Յիսուսումը.
  • 22Որ ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը որ խաբեբայութեան ցանկութիւնովն ապականուած է.
  • 23Եւ ձեր մտքի հոգովը նորոգուէք.
  • 24Եւ նոր մարդին հագնէք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը։
  • 25Նորա համար դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։
  • 26Բարկանաք՝ մի մեղանչէք. Թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։
  • 27Եւ տեղի չ’տաք սատանային։
  • 28Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։
  • 29Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։
  • 30Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։
  • 31Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։
  • 32Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։
← Ցանկ