ԵՓԵՍԱՑԻՍ5
  • 1Արդ նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։
  • 2Եւ սէրով գնացէք, ինչպէս որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարագ եւ զոհ Աստուծոյ անոյշ հոտ լինելու.
  • 3Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։
  • 4Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. Այլ մանաւանդ գոհութիւն։
  • 5Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը։
  • 6Ոչ ով թող չ’խաբէ ձեզ դարտակ խօսքերով. որովհետեւ այս պատճառով էլ՝ Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ։
  • 7Ուրեմն մասնակից մի լինիք նորանց։
  • 8Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք։
  • 9Որովհետեւ Հոգու պտուղը ամեն բարութիւնով է, եւ արդարութիւնով, եւ ճշմարտութիւնով։
  • 10Փորձեցէք թէ ինչ է հաճոյ Տիրոջը։
  • 11Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք։
  • 12Որովհետեւ նորանց միջումը ծածուկ գործուածները խօսքով ասելն էլ ամօթ է։
  • 13Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. Վասն զի ամեն բան՝ որ յայտնի է լինում, լոյս է։
  • 14Սորա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կ’լուսաւորէ քեզ։
  • 15Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. Ոչ թէ ինչպէս անխելքներ,
  • 16Այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են,
  • 18Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,
  • 19Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը։
  • 20Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։
  • 21Իրար հնազանդ եղէք Աստուծոյ վախովը։
  • 22Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։
  • 23Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։
  • 24Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։
  • 25Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար.
  • 26Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի աւազանովը՝ խօսքով.
  • 27Որ իր առաջին փառաւոր կանգնեցնէ եկեղեցին, որ չ’ունենայ մի արատ կամ խորշոմութիւն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։
  • 28Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։
  • 29Վասնզի ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան. Ինչպէս Տէրն էլ եկեղեցին։
  • 30Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը։
  • 31Սորա համար մարդը կ’թողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կ’յարէ եւ երկուսը մէկ մարմին կ’լինին։
  • 32Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վերայ եմ ասում։
  • 33Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը։
← Ցանկ