ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ27
  • 1Եւ Մովսէսն Իսրայէլի ծերերի հետ պատուիրեց ժողովրդին ասելով. Պահեցէք այն բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր պատուիրում եմ ձեզ։
  • 2Եւ այն օրը երբոր Յորդանանից անց կենաս քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը, քեզ համար մեծ քարեր կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես.
  • 3Եւ այս օրէնքի բոլոր խօսքերը գրես նորանց վերայ, երբոր անց կենաս որ մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ՝ մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասել է։
  • 4Ուրեմն երբոր Յորդանանիցն անց կենաս, այսօրուայ քեզ պատուիրածիս պէս՝ այս քարերը Գեբաղ սարի վերայ կանգնեցնես եւ նորանց կիրով ծեփես։
  • 5Եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ համար մէկ սեղան շինես՝ քարի սեղան նորանց վերայ երկաթ չ’բարձրացնես.
  • 6Ամբողջ քարերից շինես քո Եհովայ Աստուծոյ սեղանը, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցանես քո Եհովայ Աստուծուն.
  • 7Եւ խաղաղութեան զոհեր մատուցանես՝ եւ այնտեղ ուտես, եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուրախանաս.
  • 9Եւ Մովսէսը եւ Ղեւտացի քահանաները խօսեցին բոլոր Իսրայէլի հետ ասելով. Լուռ կաց եւ լսիր, ով Իսրայէլ. Դու այսօր քո Եհովայ Աստուծոյ համար ժողովուրդ եղար.
  • 10Ուրեմն լսիր քո Եհովայ Աստուծոյ ձայնին եւ կատարիր նորա պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։
  • 11Եւ նոյն օրը Մովսէսը ժողովրդին պատուիրեց ասելով.
  • 12Երբոր Յորդանանիցն անց կենաք, սորանք կանգնեն Գարիզին սարի վերայ ժողովուրդն օրհնելու՝ Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ ու Բենիամին.
  • 13Եւ սորանք կանգնեն անէծքի համար Գեբաղ սարի վերայ՝ Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։
  • 14Եւ Ղեւտացիները պատասխանեն եւ ասեն Իսրայէլի բոլոր մարդկանցը հետ բարձր ձայնով.
  • 15Անիծեալ է այն մարդը, որ փորուած կամ ձուլածոյ կուռք շինէ Եհովայի առաջին պիղծ արուեստաւորի ձեռագործ, եւ մի ծածուկ տեղ դնէ. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեն եւ ասեն. Ամէն։
  • 16Անիծեալ է իր հօրը կամ մօրը անարգողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 17Անիծեալ է իր դրացիի սահմանը փոխողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 18Անիծեալ է կոյրին ճանապարհից մոլորեցնողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 19Անիծեալ է պանդուխտի, որբի եւ որբեւայրիի իրաւունքը ծռողը, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 20Անիծեալ է իր հօր կնկայ հետ պառկողը. Որովհետեւ իր հօր քղանցքը բաց է անում, եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 21Անիծեալ է որ եւ իցէ անասունի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 22Անիծեալ է իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկն եղող իր քրոջ հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 23Անիծեալ է իր զոքանչի հետ պառկողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 24Անիծեալ է իր դրացիին ծածուկ մեռցնողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 25Անիծեալ է անմեղ մարդ մեռցնելու համար կաշառք անողը. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
  • 26Անիծեալ է նա որ չ’կենայ այս օրէնքի ամեն խօսքերի մէջ որ նորանց կատարէ. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։
← Ցանկ