ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ31
  • 1Եւ Մովսէսը գնաց եւ խօսեց այս խօսքերը բոլոր Իսրայէլի հետ,
  • 2Եւ նորանց ասեց. Ես այսօր հարիւր քսան տարեկան եմ, այլ եւս դուրս գալու եւ մտնելու կարողութիւն չ’ունեմ. Եւ Եհովան ինձ ասեց. Դու այս Յորդանանովը չես անց կենալ.
  • 3Քո Եհովայ Աստուածն ինքը քո առաջը կ’անցնէ, եւ նա կ’կորցնէ այս ազգերն քո առաջիցը, եւ դու նորանց կ’տիրես. Յեսուն կ’անցնէ քո առաջը ինչպէս որ Եհովան ասել է։
  • 4Եւ Եհովան նորանց այնպէս կ’անէ, ինչպէս որ արաւ Ամօրհացիների Սեհոն եւ Ովգ թագաւորներին եւ նորանց երկրին, որ նորանց բնաջինջ արաւ։
  • 5Եւ Եհովան նորանց ձեր ձեռքը կ’տայ, եւ նորանց անէք այն ամեն պատուիրանքի պէս, որ ես ձեզ պատուիրեցի։
  • 6Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ։
  • 7Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արաւ որ նորանց տայ. Եւ դու նորանց ժառանգութիւն ես տալու։
  • 8Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ մի զարհուրիր։
  • 9Եւ Մովսէսը գրեց այս օրէնքը, եւ տուաւ Ղեւիի որդի այն քահանաներին, որ Եհովայի ուխտի տապանակը վեր են առնում, եւ Իսրայէլի բոլոր ծերերին։
  • 10Եւ Մովսէսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ամեն եօթներորդ տարին՝ թողութեան տարուայ ժամանակին՝ տաղաւարահարաց տօնին,
  • 11Երբոր բոլոր Իսրայէլը կ’գայ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու նորա ընտրած տեղը, այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին, որ լսեն։
  • 12Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն.
  • 13Եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կ’լսեն եւ կ’սովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կ’ապրէք այն երկրի վերայ՝ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու։
  • 14Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա օրերդ մօտեցել են որ մեռնես. Յեսուին կանչիր, եւ ժողովքի խորանի մէջ ներկայացէք, որ նորան պատուէր տամ։ Եւ Մովսէսը եւ Յեսուն գնացին եւ ժողովքի խորանի մէջ ներկայացան։
  • 15Եւ Եհովան ամպի սիւնով խորանումը երեւեցաւ, եւ ամպի սիւնը խորանի դռան վերայ կանգնեց։
  • 16Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա դու քո հայրերի հետ կ’ննջես, եւ այս ժողովուրդը վեր է կենալու եւ շնութիւն է անելու օտար աստուածների ետեւից ուր որ գնում է, եւ ինձ թողելու է եւ խափանելու է իր հետ արած ուխտս։
  • 17Եւ այն օրը իմ բարկութիւնը նորանց վերայ պիտի բորբոքուի եւ ես պիտի ձգեմ նորանց եւ երեսս ծածկեմ նորանցից, եւ բնաջինջ են լինելու. Եւ շատ չարիքների ու նեղութիւնների են հանդիպելու եւ ասելու այն օրը. Մի՞թէ մեր Աստուածը իմ մէջ չ’լինելու համար չէ, որ այս չարիքները ինձ հանդիպել են։
  • 18Եւ այն օրը ես իմ երեսը բոլորովին կ’ծածկեմ նորանց արած բոլոր չարութեան համար, որովհետեւ դէպի ուրիշ աստուածների դառան։
  • 19Եւ հիմա այս երգը գրեցէք ձեզ համար, եւ այն սովորեցրու Իսրայէլի որդկանցը, նորանց բերանում դիր այն, որպէս զի այս երգը Իսրայէլի որդկանց մէջ ինձ համար վկայութիւն լինի։
  • 20Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. Եւ նորանք կ’ուտեն եւ կ’կշտանան եւ կ’գերանան, եւ դէպի ուրիշ աստուածների կ’դառնան եւ նորանց ծառայութիւն կ’անեն եւ ինձ կ’արհամարհեն եւ իմ ուխտը կ’խափանեն։
  • 21Իսկ երբոր նորանք շատ չարիքների եւ նեղութիւնների հանդիպեն, այս երգը նորանց առաջին վկայութիւն տայ. Որովհետեւ պիտի չ’մոռացուի նորանց զաւակների բերանիցը. Որովհետեւ գիտեմ նորանց խորհուրդը՝ որ այսօր անում են, քանի որ դեռ չեմ տարել նորանց իմ երդումով խոստացած երկիրը։
  • 22Եւ Մովսէսը նոյն օրը այս երգը գրեց, եւ Իսրայէլի որդկանցը սովորեցրեց այն։
  • 23Եւ նա Նաւէի որդի Յեսուին պատուիրեց եւ ասեց. Զօրացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու պիտի տանես Իսրայէլի որդիքը այն երկիրը, որի համար նորանց երդում արի. Եւ ես քեզ հետ կ’լինեմ։
  • 24Եւ երբոր Մովսէսն այս օրէնքի բոլոր խօսքերը մէկ գրքի մէջ գրեց վերջացրեց մինչեւ վերջը,
  • 25Մովսէսը պատուիրեց Եհովայի ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացիներին ասելով.
  • 26Առէք այս օրէնքի գիրքը եւ դրեք նորան ձեր Եհովայ Աստուծոյ ուխտի տապանակի մօտ, որ նա քեզ դէմ վկայութիւն լինի այնտեղ.
  • 27Որովհետեւ ես քո ապստամբութիւնը եւ քո խիստ պարանոցը գիտեմ. Ահա այսօր տակաւին ես ձեզ հետ ողջ եմ՝ դուք Եհովայի դէմ ապստամբութիւն էիք անում. Եւ ո՜րչափ աւելի իմ մեռնելուց յետոյ։
  • 28Ձեր ցեղերի բոլոր ծերերին եւ ձեր ոստիկաններին ժողովեցէք իմ առաջին որ նորանց ականջներին խօսեմ այս խօսքերը. Եւ երկինքն ու երկիրը վկայ կանչեմ նորանց վերայ.
  • 29Որովհետեւ գիտեմ, որ իմ մեռնելուց յետոյ դուք անպատճառ անօրէնութիւն էք անելու, եւ խոտորուելու էք իմ ձեզ պատուիրած ճանապարհիցը, եւ ետքի օրերը չարիքների էք հանդիպելու. Որովհետեւ Եհովայի առաջին չարութիւն էք անելու, եւ ձեր ձեռքերի գործքերովը նորան բարկացնելու։
  • 30Եւ Մովսէսն այս երգի խօսքերը խօսեց Իսրայէլի բոլոր ժողովքի ականջներին մինչեւ վերջը։
← Ցանկ