ՓԻԼԻՊՊԵՑԻՍ3
  • 1Այսուհետեւ, իմ եղբարք, ուրախ եղէք Տէրումը, մի եւ նոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է։
  • 3Վասն զի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։
  • 4Թէ եւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. Եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։
  • 5Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի,
  • 6Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։
  • 7Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։
  • 8Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ,
  • 9Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. Այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով.
  • 10Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.
  • 11Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։
  • 12Ոչ իբր արդէն բռնած լինեմ, կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։
  • 13Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։
  • 14Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։
  • 15Արդ որոնքս կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կ’յայտնէ ձեզ։
  • 16Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք։
  • 17Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին ինչպէս մեզ օրինակ ունիք։
  • 18Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. Եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են.
  • 19Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։
  • 20Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.
  • 21Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
← Ցանկ