ՓԻԼԻՊՊԵՑԻՍ4
  • 1Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ։
  • 2Եւոդիային աղաչում եմ, եւ Սիւնտիքին աղաչում եմ, որ միեւնոյնը խորհին Տէրումը։
  • 4Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։
  • 5Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։
  • 6Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։
  • 7Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
  • 8Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։
  • 9Հէնց այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի։
  • 10Ես մեծապէս ուրախացայ Տէրումը, որ դուք արդէն դարձեալ միտքերնիդ բերիք հոգալ ինձ համար, ինչպէս էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։
  • 11Ոչ թէ կարօտութեան պատճառով եմ ասում. վասնզի ես սովորեցի ինչի մէջ որ կամ, նորանով բաւական լինել։
  • 12Գիտեմ պակասութիւն քաշել, եւ աւելութիւնով լինելն էլ. Ամեն բանի մէջ ամենին լաւ տեղեկացած եմ՝ կշտանալն էլ սովելն էլ. Աւելութիւնով ունենալն էլ, պակասութիւն քաշելն էլ։
  • 13Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով։
  • 14Սակայն լաւ արիք որ հաղորդ եղաք ինձ իմ նեղութիւնումը։
  • 15Դուք ինքներդ էլ, Փիլիպպեցիք, գիտէք, որ աւետարանի սկզբումը՝ երբոր Մակեդոնիայից դուրս եկայ ոչ մի եկեղեցի հաղորդութիւն չ’արաւ ինձ տալու կամ առնելու հաշիւով, բայց միայն դուք։
  • 16Վասնզի Թեսաղոնիկէի մէջ էլ մի երկու անգամ ինձ պէտք եղած բաները ուղարկեցիք։
  • 17Իբր ոչ թէ տուրքն եմ ուզում, այլ պտուղն եմ ուզում, որ աւելանայ ձեր հաշիւին։
  • 18Բայց ես ամեն բան առել եմ, եւ առատութիւն ունիմ. լիքն եմ, որ Եպափրոդիտոսի ձեռովն ընդունեցի այն որ ձեզանից է՝ անուշ հոտ ընդունելի պատարագ՝ Աստուծոյ հաճոյ։
  • 19Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։
  • 20Բայց Աստուծուն՝ մեր Հօրը փառք լինի յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
  • 21Բարեւ տուէք ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը։
  • 22Բարեւ են տալիս ձեզ ինձ հետ լինող եղբայրները։
  • 23Բարեւ են տալիս ձեզ ամեն սուրբերն, մանաւանդ կայսրի տանիցը լինողները։
  • 24Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենիդ հետ լինի։ Ամէն։
← Ցանկ