ԿՈՂՈՍԱՑԻՍ2
  • 1Վասն զի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել.
  • 2Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.
  • 3Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։
  • 4Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։
  • 5Վասն զի թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով, եւ ձեր հաւատքի հաստատութիւնը՝ որ Քրիստոսի վերայ է։
  • 6Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք.
  • 7Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով։
  • 8Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։
  • 9Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։
  • 10Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.
  • 11Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը.
  • 12Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։
  • 13Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։
  • 14Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց.
  • 15Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.
  • 17Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։
  • 18Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.
  • 19Եւ չ’բռնելով Գլուխը, որից բոլոր մարմինը յօդուածներով եւ խաղերով հաղորդուած եւ կցուած՝ մեծանում է Աստուծոյ աճմունքովը։
  • 20Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ
  • 21Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր.
  • 22Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։
  • 23Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։
← Ցանկ