Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ3
  • 1Վասն որոյ այլ եւս չ’համբերելով բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը։
  • 2Եւ ուղարկեցինք մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար,
  • 3Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։
  • 4Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։
  • 6Բայց հիմա երբոր Տիմոթէոսը ձեզանից եկաւ մեզ մօտ, եւ ձեր հաւատքի եւ սէրի աւետիքը տուաւ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի յիշատակը ձեր մտքումն ունիք, փափաքելով մեզ տեսնել՝ ինչպէս մենք էլ ձեզ,
  • 7Նորա համար, եղբարք, մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար։
  • 8Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթէ դուք հաստատ կենաք Տէրումը։
  • 9Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին,
  • 10Գիշեր եւ ցերեկ առաւել եւս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք, եւ ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք.
  • 11Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ։
  • 12Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։
  • 13Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։
← Ցանկ