Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ3
  • 1Վասն որոյ այլ եւս չ’համբերելով բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը։
  • 2Եւ ուղարկեցինք մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար,
  • 3Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։
  • 4Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։
  • 5Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի։
  • 7Նորա համար, եղբարք, մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար։
  • 8Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթէ դուք հաստատ կենաք Տէրումը։
  • 9Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին,
  • 10Գիշեր եւ ցերեկ առաւել եւս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք, եւ ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք.
  • 11Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ։
  • 12Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։
  • 13Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։
← Ցանկ