Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ4
  • 1Այսուհետեւ, եղբարք, աղաչում ենք ձեզ եւ յորդորում ենք Տէր Յիսուսումը, ինչպէս որ ընդունեցիք մեզանից, թէ ինչպէս պէտք է ձեզ գնալ եւ հաճոյ լինել Աստուծոյ, որ էլ աւելի յառաջանաք։
  • 2Վասնզի գիտէք թէ ինչպիսի պատուիրանքներ տուինք ձեզ Տէր Յիսուսումը։
  • 3Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից,
  • 4Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով,
  • 5Ոչ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսներն էլ որ Աստուծուն չ’գիտեն։
  • 6Չ’լինի որ մէկը մի բանում չափիցն անցնէ եւ իր եղբօրը զրկէ. որովհետեւ Տէրն այդ բոլոր բաների համար վրէժխնդիր է. Ինչպէս առաջուց էլ ասեցինք ձեզ եւ վկայութիւն տուինք։
  • 7Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ։
  • 8Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։
  • 9Բայց եղբայրսիրութեան համար պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու.
  • 10Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք,
  • 12Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։
  • 13Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։
  • 14Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։
  • 15Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն,
  • 16Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։
  • 17Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։
← Ցանկ