Ա ՏԻՄՈԹԵՈՍ1
  • 1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը.
  • 2Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն.
  • 4Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։
  • 5Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.
  • 6Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին,
  • 7Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։
  • 8Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան,
  • 9Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին,
  • 10Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,
  • 11Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։
  • 12Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ,
  • 13Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։
  • 15Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։
  • 16Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։
  • 17Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
  • 18Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը.
  • 19Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին.
  • 20Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։
← Ցանկ