Ա ՏԻՄՈԹԵՈՍ6
  • 1Նորանք որ ծառայութեան լծի տակ են, թող իրանց տէրերին ամեն պատիւի արժանի համարեն. որ Աստուծոյ անունը եւ վարդապետութիւնը չ’հայհոյուի։
  • 3Իսկ եթէ մէկն ուրիշ կերպ բան սովորեցնէ եւ մտիկ չ’անէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին, եւ աստուածպաշտութեան համեմատ վարդապետութեանը,
  • 4Նա գոռոզացած է, ոչինչ չ’իմանալով. այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ,
  • 5Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր։
  • 6Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։
  • 7Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։
  • 8Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։
  • 9Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։
  • 10Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. Որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին։
  • 11Բայց դու, ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։
  • 12Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին։
  • 13Պատուիրում եմ քեզ Աստուծոյ առաջին որ ամեն բան կենդանի է անում, եւ Քրիստոս Յիսուսի առաջին որ բարի դաւանութիւնը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին.
  • 14Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես, մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։
  • 15Որ իր ժամանակին ցոյց կ’տայ Երանելին եւ միայն Հզօրը, թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը,
  • 16Որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն։
  • 17Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։
  • 18Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։
  • 19Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն։
  • 20Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից.
  • 21Որ մի քանիսը ընդունելով հաւատքիցը մոլորուեցան. Շնորհքը քեզ հետ լինի։ Ամէն։
← Ցանկ