ՀԵՍՈՒ11
  • 1Եւ երբոր Հասորի Յաբին թագաւորը լսեց, մարդ ուղարկեց Մադօնի Յոբաբ թագաւորի մօտ եւ Սամրօնի թագաւորի մօտ եւ Աքսափի թագաւորի մօտ,
  • 2Եւ այն թագաւորներին մօտ որ հիւսիսային սարերումը եւ Քէնէրէթի հարաւային դաշտումն ու հովիտումն արեւմտեան կողմում Դովրի գաւառներումն էին,
  • 3Այսինքն արեւելեան եւ արեւմտեան Քանանացիների, Ամօրհացիների, Քետացիների, Փերեզացիների եւ լեռնաբնակ Յեբուսացիների մօտ, եւ Հերմօնի տակ Մասփայի երկրումը եղող Խեւացիների մօտ:
  • 4Եւ նորանք դուրս եկան իրանց բոլոր բանակներովը՝ շատ ժողովրդով դուրս եկան ծովի եզերքում եղող աւազի չափ բազմաթիւ, եւ խիստ շատ ձիեր եւ կառքեր: զօրքերի հետ ճամփայ ելան:
  • 5Եւ այս բոլոր թագաւորները միանալով գնացին բանակ տուին Մառօնի ջրի մօտ որ պատերազմեն Իսրայէլի հետ պատերազմեն:
  • 6Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանց երեսիցը մի վախենար, որովհետեւ էգուց այս ժամանակ ես նորանց ամենքին Իսրայէլի առաջին ջարդել կ’տամ, նորանց ձիերը ջլատես եւ նորանց կառքերը կրակով այրես:
  • 7Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր պատերազմական ժողովուրդը յանկարծակի Մառօնի ջրի մօտ նորանց դէմ գնացին եւ նորանց վերայ յարձակուեցան:
  • 8Եւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքը տուաւ, եւ նորանք զարկեցին նորանց, եւ հալածեցին նորանց մինչեւ մեծ Սիդոն եւ Մասրեփօթ-մայիմ, եւ մինչեւ Մասեփայի հովիտը դէպի արեւելք, եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մէկը չ’ազատուեցաւ:
  • 9Եւ Յեսուն նորանց այնպէս արաւ ինչպէս Տէրը իրան ասել էր. նորանց ձիերը ջլատեց եւ նորանց կառքերը կրակով այրեց:
  • 10Եւ Յեսուն այն ժամանակ ետ դառաւ, Հասորն առաւ եւ նորա թագաւորին սրով մեռցրեց, որովհետեւ Հասորն առաջուց այս բոլոր թագաւորութիւնների գլուխն էր:
  • 11Եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեցին, բնաջինջ արին. ոչ մէկ շնչաւոր չ’մնաց. եւ Հասորը կրակով այրեց:
  • 12Եւ այս թագաւորներին առաւ եւ նորանց սուրի բերանով զարկելով բնաջինջ արաւ ինչպէս Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր:
  • 13Բայց այն ամեն քաղաքները, որոնք իրանց հողաբլուրներովը կենում էին, Իսրայէլը չ’այրեց բացի միայն Հասորիցը որ Յեսուն այրեց:
  • 14Եւ այս քաղաքների բոլոր աւարը եւ անասուններն Իսրայէլի որդիքն իրանց համար կողոպտեցին, բայց բոլոր մարդկանցը սուրի բերանով զարկեցին, մինչեւ որ նորանց բնաջինջ արին, ոչ մէկ շնչաւոր չ’թողեցին:
  • 15Ինչպէս Տէրն իր Մովսէս ծառային պատուիրել էր, այնպէս Մովսէս Յեսուին պատուիրեց, եւ Յեսուն էլ այնպէս արաւ, ոչ մի բան զանց չ’արաւ այն ամենից ինչ որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:
  • 16Եւ Յեսուն առաւ այս բոլոր երկիրը, լեռնակողմը եւ բոլոր հարաւային կողմը և բոլոր Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, եւ Իսրայէլի սարը եւ նորա հովիտը,
  • 17Սէիր վեր գնացող Քալակ սարիցը մինչեւ Հերմոն սարի տակի Լիբանանի հովտումը եղող Բաաղգադ, եւ նորանց բոլոր թագաւորներին բռնեց եւ նորանց զարկեց մեռցրեց:
  • 18Յեսուն այս բոլոր թագաւորների հետ շատ օրեր պատերազմ արաւ:
  • 19Մի քաղաք չ’կար, որ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արած լինէր բացի Գաբաւօնի մէջ բնակող Խեւացիներիցը. ամենն էլ պատերազմով առան:
  • 20Որովհետեւ Տէրիցն եղաւ նորանց սիրտը կարծրացնելը, որ պատերազմով Իսրայէլի դէմ դնեն որ նորանց ողորմութիւն չ’լինելով նորանց կորցնէ, որպէսզի բնաջինջ անէ նորանց ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:
  • 21Եւ Յեսուն այն ժամանակ գնաց, եւ կոտորեց Ենակիմներին սարերիցը՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից եւ Յուդայի բոլոր սարերիցը, եւ Իսրայէլի բոլոր սարերիցը. Յեսուն նորանց իրանց քաղաքներովը մէկտեղ փչացրեց:
  • 22Իսրայէլի որդկանց երկրի մէջ Ենակիմներ չ’մնաց, բայց միայն Գազայի, Գեթի եւ Ասեդոթի մէջ մնացին:
  • 23Եւ Յեսուն բոլոր երկիրն առաւ, բոլորովին ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, եւ Յեսուն նորան տուաւ Իսրայէլին իբր ժառանգութիւն նորանց ցեղերիաժիննեի համեմատ. եւ երկիրը պատերազմից հանգստացաւ:
← Ցանկ