ՀԵՍՈՒ13
  • 1Եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անցկացրել: Եւ Տէրը նորան ասեց. Դու ծերացել ես եւ օրերդ անցկացրել. եւ խիստ շատ երկիր է մնացել ժառանգելու:
  • 2Մնացած երկիրը այս է. Փղշտացիների ամեն սահմանները, եւ բոլոր Գեսուրը.
  • 3Եգիպտոսի դիմացի Սիովրիցը մինչեւ Ակկարօնի սահմանը հիւսիսային կողմին Քանանացիներինը համարուի, Փղշտացիների հինգ նախարարութիւնները, այսինքն Գազացիներինը, Ազովտացիներինը, Ասկաղոնացիներինը, Գեթացիներինը եւ Ակկարոնացիներինը եւ Աւացիներինը.
  • 5Եւ Գեբաղացիների երկիրը եւ արեւելքի բոլոր Լիբանանը Հերմոն սարի տակի Բաաղգադից մինչեւ Եմաթի մուտքը,
  • 6Բոլոր լեռնաբնակները՝ Լիբանանից մինչեւ Մասրեփօթ-մայիմ, բոլոր Սիդոնացիներիը, նորանց ես քշելու եմ Իսրայէլի որդկանց առաջից. միայն թէ դու Իսրայէլին ժառանգութիւն բաժանիր այն ինչպէս որ քեզ պատուիրեցի:
  • 7Եւ հիմա այս երկիրը ժառանգութիւն բաժանիր ինը ցեղին, եւ Մանասէի կէս ցեղին.
  • 8Ռուբէնեաններն ու Գադեաններն արդէն նորա հետ առել են իրանց ժառանգութիւնը, որ Մովսէսը Յորդանանի այն կողմին դէպի արեւելք նորանց տուաւ, ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել է նորանց.
  • 9Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոերիցը եւ ձորի մէջ եղող քաղաքը եւ Մեդաբայի բոլոր դաշտը մինչեւ Դեբոն.
  • 10Եւ Եսեբոնի մէջ թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր քաղաքները մինչեւ Ամմոնի որդկանց սահմանը.
  • 11Եւ Գաղաադը եւ Գեսուրացիների ու Մաքաթացիների սահմանը՝ եւ բոլոր Հերմոն սարը, եւ բոլոր Բասանը մինչեւ Սելքա.
  • 12Բասանի մէջ Ովգի բոլոր թագաւորութիւնը, որ թագաւորում էր Աստարովթի ու Եդրայիի մէջ. նա էր մնացել հսկաների մնացորդիցը. բայց Մովսէսը նորանց զարկեց եւ քշեց:
  • 13Եւ Իսրայէլի որդիքը Գեսուրացիներին եւ Մաքաթացիներին չ’հալածեցին. եւ Գեսուրացիներն եւ Մաքաթացիները մինչեւ այսօր Իսրայէլի մէջ բնակուեցան:
  • 14Միայն Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ’տուաւ. Իսրայէլի Տէր Աստուծոյ պատարագներն են նորա ժառանգութիւնը, ինչպէս որ նորան ասել էր:
  • 15Եւ Մովսէսը տուաւ Ռուբէնի որդկանց ցեղին նորանց ազգատոհմներին համեմատ:
  • 16Եւ նորանց սահմանը եղաւ. Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոէրից՝ եւ ձորի մէջ եղող քաղաքը, Մեդաբայի մօտ եղած բոլոր դաշտը,
  • 17Եսեբոնը եւ նորա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոն, Բամոթ-բահաղ եւ Բէթբէէլմօն,
  • 18Եւ Յասսա եւ Կադեմօթ, եւ Մեփայաթ,
  • 19Եւ Կարիաթեմ, եւ Սեբամա, եւ Սարեթ-սահառ հովտի սարի վերայ,
  • 20Եւ Բեթփեգովր, եւ Ասեդովթ-փասգա, եւ Բեթեսիմօթ,
  • 21Եւ դաշտի ամեն քաղաքները, եւ Եսեբոնում թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր թագաւորութիւնը, որին զարկեց Մովսէսը՝ եւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռօբին այն երկրումը բնակող Սեհոնի նախարարներին:
  • 22Եւ Բէովրեան Բաղաամ հարցուկին էլ Իսրայէլի որդիքը սրով մեռցրին նորանց սպանուածների հետ:
  • 23Եւ Ռուբէնի որդկանց սահմանն էր Յորդանանը եւ Գէբուլը. այս է Ռուբէնի որդկանց ազգատոհմների ժառանգութիւնը. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 24Եւ Մովսէսը տուաւ Գադի ցեղին, Գադի որդկանց իրանց ազգատոհմների համեմատ:
  • 25Եւ նորանց սահմանը եղաւ. Յազեր եւ բոլոր Գաղաադի քաղաքները, եւ Ամմոնի որդկանց երկրի կէսը՝ մինչեւ Արոէր, որ Ռաբբայի դիմացն է:
  • 26Եւ Եսեբոնից մինչեւ Մասփայի Ռամովթը եւ Բոտանիմ, եւ Մանայիմից մինչեւ Դաբիրի սահմանը.
  • 27Եւ հովիտի մէջ Բեթարամ եւ Բեթնամրա, Սոկքովթ եւ Սափոն՝ Եսեբոնի Սեհոն թագաւորի թագաւորութեան մնացորդը, Յորդանանը եւ սահմանը, մինչեւ Քեներէթի ծովի եզերքը Յորդանանի այն կողմը դէպի արեւելք:
  • 28Այս է Գադի որդկանց ժառանգութիւնը իրանց ազգատոհմների համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 29Եւ Մովսէսը տուաւ Մանասէի կէս ցեղին, որ Մանասէի որդկանց կէս ցեղինը եղաւ իրանց ազգատոհմների համեմատ:
  • 30Եւ նորանց սահմանը այս եղաւ. Մանայիմից՝ Բասանը Ովգ թագաւորի բոլոր թագաւորութիւնը՝ բոլոր Բասանը, եւ Բասանի մէջ եղող Յայիրի բոլոր գիւղաքաղաքները վաթսուն քաղաք.
  • 31Եւ Գաղաադի կէսը՝ Աստարովթ եւ Եդրայի՝ Բասանի մէջ Ովգի թագաւորութեան քաղաքները Մանասեան Մաքիրի որդկանցը եղաւ, այսինքն Մաքիրի որդկանց կէսինը` իրանց ազգատոհմների համեմատ:
  • 32Սորանք են որ Մովսէսը ժառանգութիւն տուաւ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք:
  • 33Բայց Մովսէսը Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ’տուաւ. Իսրայէլի Տէր Աստուածն է նորանց ժառանգութիւնը ինչպէս որ նորանց ասեց:
← Ցանկ