ՀԵՍՈՒ16
  • 1Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,
  • 2Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,
  • 3Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր,եւ հասնում է ծովը:
  • 4Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան:
  • 5Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ, այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ-ադար մինչեւ վերի Բեթորոն:
  • 6Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,
  • 7Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.
  • 8Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.
  • 9Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը:
  • 10Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ’հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան:
← Ցանկ