ՀԵՍՈՒ16
- 1Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,
- 2Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,
- 3Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր,եւ հասնում է ծովը:
- 4Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան:
- 5Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ, այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ-ադար մինչեւ վերի Բեթորոն:
- 6Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,
- 7Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.
- 8Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.
- 9Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը:
- 10Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ’հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան:
