ՀԵՍՈՒ3
  • 1Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ ինքը եւ բոլոր Իսրայէլի որդիքը չուեցին Սատիմիցը, եւ եկան մինչեւ Յորդանանը. եւ անցնելուց առաջ այնտեղ իջեւան արին:
  • 2Եւ երեք օրից յետոյ ոստիկանները անցան բանակի միջովն անցան:
  • 3Եւ ժողովրդին պատուիրեցին ասելով. Երբոր տեսնէք ձեր Տէր Աստուծոյ ուխտի տապանակը, եւ Ղեւտացի քահանաներին ու մեր քահանաներին նորան տանելիս, դուք էլ ձեր տեղերիցը չուեցեք, եւ նորա ետեւիցը գնացէք.
  • 4Բայց մի հեռաւորութիւն լինի ձեր եւ նորա մէջտեղում երկու հազար կանգունի չափ. նորան չ’մօտենաք, որպէս զի իմանաք ձեր գնալու ճանապարհը. որովհետեւ այս ճանապարհովն անցած չէք երէկուանից եւ միւս օրուանից:
  • 5Եւ Յեսուն ասեց ժողովրդին. Սրբեցէք ձեր անձերը. որովհետեւ Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու:
  • 6Եւ Յեսուն ասեց քահանաներին. թէ Վեր առէք ուխտի տապանակը, եւ անցէք ժողովրդի առաջը: Եւ նորանք վեր առան ուխտի տապանակը. եւ գնացին ժողովրդի առաջիցը:
  • 7Եւ Տէրն ասեց Յեսուին. Այսօր կ’սկսեմ քեզ մեծացնել բոլոր Իսրայէլի աչքի առաջին, որ իմանան, թէ ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կ’լինեմ:
  • 8Եւ հիմա դու ուխտի տապանակը վեր առնող քահանաներին պատուիրիր ասելով. Երբոր Յորդանանի ջրի եզերքը հասնէք, Յորդանանումը կանգնեցէք:
  • 9Եւ Յեսուն ասեց Իսրայէլի որդկանցը. Մօտեցէք այստեղ, եւ ձեր Տէր Աստուծոյ խօսքերը լսեցէք:
  • 10Եւ Յեսուն ասեց. Սորանով կ’իմանաք, որ կենդանի Աստուածը ձեր մէջն է, եւ ձեր առաջիցը հալածելով հալածելու է Քանանացիներին, Քետացիներին, Խեւացիներին, Փերեզացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին եւ Յեբուսացիներին.
  • 11Ահա բոլոր երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առաջը կ’անցնե Յորդանանի մէջ:
  • 12Եւ հիմա դուք Իսրայէլի ցեղերիցը տասնեւերկու մարդ առէք, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ:
  • 13Եւ երբոր բոլոր երկրի Տէր Եհովայի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի թաթերը Յորդանանի ջրի մէջ մտնեն, Յորդանանի ջրերը կ’կտրուին, վերեւիցն իջնող ջրերը կարկառակոյտի պէս կ’կանգնեն:
  • 14Եւ երբոր ժողովուրդը Յորդանանովն անցնելու համար իրանց վրաններիցը չուեցին, ուխտի տապանակը վեր առնող քահանաները ժողովրդի առաջին էին.
  • 15Եւ հէնց որ տապանակը վեր առնողները մինչեւ Յորդանանը հասան եւ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մէջ մխուեցան, (որովհետեւ հունձքի բոլոր ժամանակը Յորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վերայ,)
  • 17Եւ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի մէջ ցամաքի վերայ հաստատ կանգնեցին. եւ բոլոր Իսրայէլը ցամաքով անցկացաւ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրեց:
← Ցանկ