ՀԵՍՈՒ5
  • 1Եւ երբոր լսեցին Ամօրհացիների ամեն թագաւորները, որոնք Յորդանանի այս արեւմտեան կողմումն էին, եւ Քանանացիների ամեն թագաւորները, որոնք ծովեզերքի մօտ էին, թէ Տէրը ցամաքեցրեց Յորդանանի ջրերը Իսրայէլի որդկանց առաջիցը մինչեւ նորանց անցնելը, այն ժամանակ նորանց սիրտը հալուեցաւ, եւ նորանցում հոգի չ’մնաց Իսրայէլի որդկանց առաջին:
  • 2Այն ժամանակ Տէրը Յեսուին ասեց. Քեզ համար սուր դանակներ շինիր, եւ դարձիր Իսրայէլի որդկանցը կրկին թլփատիր:
  • 3Եւ Յեսուն իր համար սուր դանակներ շինեց եւ Իսրայէլի որդկանցը թլփատեց Գիբաթհաարալօթումը:
  • 4Եւ այս է պատճառը, որի համար Յեսուն թլփատեց նորանց. Եգիպտոսիցը դուրս եկած բոլոր ժողովրդի արուները՝ ամեն պատերազմող մարդիկը Եգիպտոսիցը դուրս գալուց յետոյ անապատումը ճանապարհին մեռան:
  • 5Եւ բոլոր դուրս եկած ժողովուրդը թլփատուած էր. բայց Եգիպտոսիցը դուրս գալուց յետոյ անապատումը ճանապարհին ծնուած բոլոր ժողովրդին չ’թլփատեցին:
  • 6Որովհետեւ Իսրայէլի որդիքը քառասուն տարի անապատումը շրջեցին, մինչեւ որ բոլոր ազգը այսինքն Եգիպտոսիցը դուրս եկած պատերազմական մարդիկը սպառուեցան. որ Տիրոջ խօսքին չէին լսել, որովհետեւ Տէրը նորանց երդում արաւ, որ նորանց բնաւ ցոյց չ’տայ այն երկիրը,որ Տէրը նորանց հայրերին երդում էր արել, որ մեզ տայ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում:
  • 7Եւ նորանց տեղումը նորանց զաւակներին կանգնեցրեց. եւ Յեսուն թլփատեց նորանց. որովհետեւ անթլփատ էին, ըստ որում ճանապարհին չ’էին թլփատել նորանց:
  • 8Եւ երբոր բոլոր ժողովրդի թլփատուիլը վերջացաւ, մնացին բանակումն իրենց տեղը մինչեւ որ առողջացան:
  • 9Եւ Տէրը Յեսուին ասեց. Այսօր վեր առայ Եգիպտոսի նախատինքը ձեր վերայիցը եւ այն տեղի անունը մինչեւ այսօր Գաղգաղա կոչեցին:
  • 10Եւ Իսրայէլի որդիքը բանակ տուին Գաղգաղայումը, եւ զատիկն արին ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկնադէմին՝ Երիքովի դաշտերումը:
  • 11Եւ զատկի հետեւեալ օրն այն երկրի պտղիցը բաղարջ եւ հեղի կերան՝ հէնց նոյն օրը:
  • 12Եւ հետեւեալ օրը երբոր այն երկրի պտղիցը կերան, մանանան դադարեց, եւ նորանից յետոյ Իսրայէլի որդկանց համար այլ եւս մանանայ չ’կար. եւ այն տարին Քանանի երկրի արդիւնքիցը կերան:
  • 13Եւ երբոր Յեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ ահա իր դիմացը մէկ մարդ էր կանգնել, եւ նորա ձեռքին մի մերկ սուր. եւ Յեսուն նորան մօտեցաւ եւ նորան ասեց. Մեզանի՞ց ես դու, թէ մեր թշնամիներիցը.
  • 14Եւ նա ասեց. Ոչ, այլ ես Տիրոջ զօրավարն եմ, եւ հիմա եկայ: Եւ Յեսուն իր երեսի վերայ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ, եւ նորան ասեց. Ի՞նչ է հրամայում իմ Տէրն իր ծառային:
  • 15Եւ Տիրոջ զօրավարը Յեսուին ասեց. Ոտքերիցդ կօշիկներդ հանիր, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է. Եւ Յեսուն այնպէս արաւ:
← Ցանկ