Ա ՊԵՏՐՈՍ5
  • 1Ձեր մէջի երէցներին աղաչում եմ երէցընկերս եւ Քրիստոսի չարչարանքների վկայս, եւ այն յայտնուելու էլ փառքի մասնակիցս,
  • 2Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով.
  • 3Ոչ թէ ինչպէս վիճակների վերայ տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով։
  • 4Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, փառքի անթառամ պսակը կ’ընդունէք։
  • 5Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։
  • 6Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։
  • 7Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։
  • 8Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։
  • 9Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։
  • 10Եւ ամեն շնորհքի Աստուածը, որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, հաստատէ, զօրացնէ, հիմնէ.
  • 11Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
  • 12Սիղուանոս հաւատարիմ եղբօր ձեռովն, ինչպէս որ կարծում եմ, կարճառօտ գրեցի, որ յորդորեմ եւ այս բանի համար վկայեմ, թէ սա է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որի մէջ դուք կանգնած էք։
  • 13Բարեւ է տալիս ձեզ ձեզ հետ ընտրուած եկեղեցին որ Բաբիլոնումն է. Եւ իմ որդի Մարկոսը։
← Ցանկ