Բ ՊԵՏՐՈՍ2
  • 2Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։
  • 3Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կ’գործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։
  • 4Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.
  • 5Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց.
  • 6Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով.
  • 7Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։
  • 8Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը.
  • 9Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։
  • 10Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։
  • 11Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։
  • 12Իսկ սորանք ինչպէս անբան անասուններ, որ ի բնէ ծնուած են որսի եւ ապականութեան համար, հայհոյում են այն բաները որ չ’գիտեն, իրանց ապականութիւնովը կ’ապականուին։
  • 13Անիրաւութեան վարձքն ստանալով, որ ցերեկուայ փափկութիւնը զուարճութիւն են համարում, աղտ են եւ կեղտ, եւ իրանց խաբեբայութիւններովը զուարճանում են, ձեզ հետ միասին ուտել խմելիս։
  • 14Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։
  • 15Որ շիտակ ճանապարհը թողած մոլորուեցան, Բէովրեան Բաղաամի ճանապարհին հետեւելով, որ անիրաւութեան վարձքը սիրեց.
  • 16Որ իր անօրէնութեան յանդիմանութիւնն ստացաւ. Անխօս էշը մարդի ձայնով խօսելով՝ արգիլեց մարգարէի յիմարութիւնը։
  • 17Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։
  • 18Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։
  • 19Նորանց ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են. Որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է։
  • 20Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։
  • 21Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։
  • 22Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ։
← Ցանկ