ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ10
  • 1Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. Եւ նորա երեսը արեգակի նման. Եւ նորա ոտները կրակի սիւնի պէս։
  • 2Եւ նա իր ձեռքումը մի փոքր գիրք ունէր բացած, եւ իր աջ ոտքը դրաւ ծովի վերայ, եւ ձախը հողի վերայ.
  • 3Եւ մեծ ձայնով աղաղակեց ինչպէս առիւծն գոռում է. Եւ երբոր աղաղակեց, այն եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեցին։
  • 4Եւ երբոր եօթը որոտմունքն իրանց ձայնովը խօսեին, պիտի գրէի. Եւ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Կնքիր այն բաները որ եօթը որոտմունքը խօսեցին, եւ սորանք մի գրիր։
  • 5Եւ այն հրեշտակը որ տեսայ ծովի վերայ եւ ցամաքի վերայ կանգնած, իր աջ ձեռքը դէպի երկինքը բարձրացրեց,
  • 6Եւ երդուաւ յաւիտեանս յաւիտենից Կենդանիովը, որ ստեղծեց երկինքը եւ ինչ որ նորանում է, եւ երկիրը եւ ինչ որ նորանում է, եւ ծովը եւ ինչ որ նորանում է. թէ այլեւս ժամանակ չ’կայ։
  • 7Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կ’փչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կ’կատարուի, ինչպէս աւետարանեց իր ծառայ մարգարէներին։
  • 8Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է։
  • 9Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասեցի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. Եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կ’դառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կ’լինի մեղրի պէս։
  • 10Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. Եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. Եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս։
  • 11Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ։
← Ցանկ