ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ11
  • 1Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. Եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին։
  • 2Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. Եւ սուրբ քաղաքը կոխ կ’տան քառասունեւերկու ամիս։
  • 3Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կ’մարգարէանան քուրձ հագած։
  • 4Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։
  • 5Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. Եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։
  • 6Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. Եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։
  • 7Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։
  • 8Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։
  • 9Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։
  • 10Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։
  • 11Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. Եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։
  • 12Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. Եւ վեր ելան երկինքն ամպով. Եւ նորանց թշնամիները տեսան նորանց։
  • 13Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. Եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։
  • 14Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով։
  • 15Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։
  • 16Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով.
  • 17Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։
  • 19Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ։
← Ցանկ