ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18. «ՔԱՂԱՔ, ՈՐ ՆԱ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ»

Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ

Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլխում հեղինակը կարծես Հին Կտակարանի հավատարիմ սուրբերի հիշատակի մի պատվո ցուցակ է թվում, որից հետո ասում է.

«Սրանք բոլորը հավատի մեջ մեռան, առանց խոստումներն ստանալու, այլ հեռվից տեսնում էին դրանք և ուրախանում և ողջունում էին ու դավանում, թե երկրում օտարներ և պանդուխտներ են։ Որովհետև այդպիսի բաներ խոսողները բացահայտ ցույց են տալիս, որ մի հայրենիք են որոնոմ։ Եվ եթե այն էին հիշում, որտեղից դուրս եկան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց հիմա ավելի լավին են տենչում, այսինքն՝ երկնավորին, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար մի քաղաք է պատրաստել»։

Եբրայեցիներին 11:13-16

Հավատքի մեջ այս նախկին վազորդները՝ տղամարդիկ թե կանայք, ովքեր տարբեր կերպերով մեզ համար օրինակ են, նրանք դավանեցին, որ այս երեկրի վրա օտարներ ու պանդուխտներ էին։ Սա իրականում իրենցը չէր. նրանք փնտրում ու սպասում էին իրենց սեփական երկրին։

Բազմահազարավոր վտարանդիներ կան այսօր մեր աշխարհում, ովքեր անցնում են սեփական մնայուն վայր չունենալու տառապանքի միջով։ Հրեաների մեջ այդ մարդիկ էլ էին փնտրում իրենց երկիրը, բայց ոչ այս երկրի վրա։ Եթե նրանք երկրի վրա փնտրեին իրենց տեղը, ապա կարող էին հետ վերադառնալ, եթե ցանկանային։ Աբրահամն, օրինակ, կարող էր վերդառնալ քաղդեացիների Ուր քաղաքը։ Սակայն նա դեպի առաջ էր նայում ու այդ մասին մտածում. նա հետ չէր նայում։ Նրանք ցանկանում էին մի ավելի լավ երկիր, որը երկնային երկիրն է։ Այնուհետև կարդում ենք այս հրաշագեղ նախադասությունը. «Դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու»։ Երբ ինքներս մեզ նույնացնում ենք Աստծո հետ՝ մեզ համար այդ քաղաքի նախապատրաստմանը, ապա Նա պարծենում է մեր Աստվածը լինելու համար։ Նա մի քաղաք է պատրաստել նրանց համար, մեզ համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ դու ինձ կոչ ես անում այս աշխարհը ետևում թողնելու։ Հռչակում եմ, որ ես այս երկրի վրա մի օտարական ու պանդուխտ եմ, որ փնտրում եմ այն քաղաքը, որ Աստված է պատրաստել ինձ համար։ Ես բանակատեղից դուրս կգնամ Նրա մոտ։ Ամեն։