Posts by admin

110 of 507 items

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը Եբրայեցիների նամակի իններորդ «Եկե՛ք» կոչը գտնվում է 12-րդ գլխի առաջին խոսքում. «Ուստի մենք էլ, որ մեզ շրջապատած վկաների այսքան բազմություն ունենք, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։ Եբրայեցիներին 12:1 Հայերեն թարգմանության մեջ երկու «Եկե՛ք» կոչ […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2. «ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2. «ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ Աստծո և մեր հավատացյալ ընկերների հետ հաղորդակցվելը մի թվացյալ բացասական հետևանք ունի. մենք այլևս չենք կարող անհավատների հետ նույն հին հաղորդակցությունն ունենալ։ «Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն ունի, և լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն ունի։ Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. «ՄՂԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. «ՄՂԵԼՈՒ ՃԻՇՏ ՏԵՍԱԿԸ» Զգույշ լինենք իրար հանդեպ Եբրայեցիներին 10:24-ն ասում է. «Իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով»։ Այստեղ օգտագործված է մղել բառը՝ մի հզոր բառ, որը հատկապես բացասական ենթատեքստ ունի։ Կարծում եմ, որ այս բառն օգտագործված է այն նկատառումով, որ մեզ խորհելու տեղիք տա։ Ինչի՞ են սովորաբար մարդիկ մղում […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30. «ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ»

by admin

ՄՆՈՅԵՄԲԵՐԻ 30. «ԱՌԱՋ ՆԱՅԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ Ութերորդ «Եկե՛ք» կոչը հունարեն բնագրով ասում է. «Իրար նայենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով» (տե՛ս Եբրայեցիներին 10:24)։ Սակայն եկե՛ք վերադառնանք Եբրայեցիներին 13:1-ին, որտեղ նույն «նայենք» բառն է գործածված։ Կարդում ենք. «Նայեցե՛ք մեր դավանության Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին»։ Եթե նայենք Հիսուսին, ապա արդյունքն այն կլինի, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ» Զգույշ լինենք իրար հանդեպ։ Ծառայելը հմտություն է, որը պետք է ձեռք բերենք։ Այն պարզապես մի ակնթարթում չի լինում, և այն հաստատապես մեր բնությունից չէ։ Օրինակի համար, ռեստորանի մատուցողը մի անձնավորություն է, ով, ինչ-որ իմաստով, կանչված է ծառայելու։ Սակայն նա կարիք ունի վարժեցնելու իրեն։ Ես մի ընկեր ունեմ, ով մի ժամանակ մատուցող […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. «ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. «ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ» Զգույշ լինենք իրար նկատմամբ։ Մարդկանց ծառայել կամենալու հետ կապված՝ ուզում եմ՝ նայենք Պողոսի գրած մեկ այլ հատված, որը նա հասցեագրել էր կորնթացի քրիստոնյաներին։ Պողոսն անցյալում մի խիստ, օրինապահ, ուղղահավատ հրեա էր։ Նա փարիսեցի էր և րաբբի լինելու որակավորում ուներ։ Նա մի այնպիսի արդարություն ուներ, որն իրեն զատել էր մարդկանցից, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ» Զգույշ լինենք իրար նկատմամբ։ Փիլիպպեցիներին 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ մենք կարիք ունենք հետևելու Հիսուսի օրինակին։ Ես միշտ ասում եմ, որ մեր վերաբերմունքն է որոշում մեր մոտեցումները, իսկ մեր մոտեցումները որոշում են արդյունքը։ Ահա մի վերաբերմունք, որը պետք է զարգացնենք մեր մեջ. «Ձեզանից յուրաքանչյուրը թող այն մտածմունքն (վերաբերմունքը) ունենա, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26. «Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26. «Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ» Իրար նկատմամբ զգույշ լինենք։ «Եվ իրար նկատմամբ զգույշ լինենք՝ իրար սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր՝ իրար հետ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ իրար հորդորենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։ Եբրայեցիներին 10:24-25 Հիմա պիտի նայենք ութերորդ «Եկե՛ք» քայլը, որը գտնվում է […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25. «ՀԱՎԱՏ՝ ՆԵՐԿԱ, ՀՈՒՅՍ՝ ԱՊԱԳԱ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Եբրայեցիներին 11-րդ գլխում մենք գտնում ենք հավատի սահմանումը։ Հավատը միակ բառն է, որի սահմանումը պարզորոշ կերպով ձևակերպված է Աստվածաշնչում։ «Հավատն էլ հուսացված բաների հաստատումը ու չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիներին 11:1)։ Այստեղ հավատի և հույսի միջև հարաբերություն ենք տեսնում։ Հավատն այստեղ է և հիմա է, իսկ հույսը ապագայի համար […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24. «ԱՆԽԱՓԱՆ ՀԱՎԱՏ»

by admin

Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը Մենք պետք է շեշտենք հավատի կենսական կարևորությունը։ Ես քեզ կասեմ, այն, ինչ Հիսուսն ասաց Պետրոսին. «Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:32)։ Հավատը գլխավոր պարտադիր պայմանն է Աստծուն պատկանելու և զավակ լինելու Աբրահամին, ով «ով թլփատության հայր է ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ […]