1Երիտասարդների համար իրենց կյանքի աճին համընթաց երեք կարևոր ընտրություն կա, որոնք մեծագույն նշանակություն ունեն իրենց համար. Փրկչի ընտրությունը, աշխատանքի կամ կարիերայի ընտրությունը, կյանքի ընկերոջ` ամուսնու կամ կնոջ ընտրությունը։ Եթե մենք ընտրել ենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ, ապա պետք է խնդրենք, որ առաջնորդի մեզ մնացած երկու ընտրությունների մեջ։ Այս երկու ընտրությունները սերտորեն կապված են միմյանց, քանի որ ամուսինն ու կինը պետք է կյանքի գործընկերներ լինեն (Կարդա՛ Ծննդոց 2:18-25):

Քրիստոնյան միշտ պետք է քրիստոնյա ընկեր ընտրի իր կյանքի համար։ «Մի՞թե երկուսը միասին կքայլեն, եթե համաձայնված չլինեն» (Ամովս 3:3): «Անհավատների հետ այլախառն լծակից (ամուսնության մեջ) մի՛ եղեք» (Ուշադիր կարդա 2-րդ Կորնթացիներին 6:14-18):

Դուք գուցե հարցնեք. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ այն անձը, ում հետ պատրաստվում եմ ամուսնանալ, քրիստոնյա է»։ Ահա մի քանի հատկանիշներ, որոնք պետք է փնտրել այդ անձի մեջ.

 

  • նա արդյոք վստահորեն վկայո՞ւմ է, որ վերստին ծնվել է Աստծո Հոգուց։
  • Նա արդյոք պարբերաբար կարդո՞ւմ է Աստվածաշունչը և հասկանում, թե ինչ է այն ուսուցանում։
  • Նա արդյոք պարբերաբար հաճախո՞ւմ է այնպիսի եկեղեցի, որտեղ Աստծո Խոսքն է քարոզվում։
  • Նա արդյոք սիրո՞ւմ է խոսել հոգևոր բաների մասին։

«… սրտի լիությունից է խոսում բերանը» (Մատթեոս 12:34)։

  • Նա արդյոք մաքուր, անբասիր կյանքո՞վ է ապրում։
  • Նա արդյոք անկեղծորեն փափագո՞ւմ է մարդկանց դեպի Տերն առաջնորդել և նրանց փրկված տեսնել։
  • Նա արդյոք ընդունե՞լ է Սուրբ Հոգու մկրտությունը։

Եթե այս հարցերից շատերի պատասխանը «ոչ» է, ապա դուք չեք ընտրում կյանքի ճիշտ ընկեր։

Եթե դուք Հոգով լցված հավատացյալ եք և ամուսնանում եք մեկի հետ, ով անկեղծ հավատացյալ չէ, և դրանով հանդերձ չի կարող կիսել ձեր հոգևոր փորձառությունները, անպայման տեղի կունենա երկու բան.

  • դուք ձեր սրտում մեծ կսկիծ և ցավ կունենաք։
  • Դուք ի վիճակի չեք լինի ծառայել Տիրոջն այնպես, ինչպես դա կանեիք այն ժամանակ, երբ ամուսնացած լինեիք իրական հավատացյալի հետ։

Գուցե մտածում եք. «Ես կամուսնանամ անապաշխար անձի հետ, այնուետև նրան կհամոզեմ, որ նա քրիստոնյա դառնա»։ Սակայն սա անմտություն է։ Բոլոր2 բաներց առավել քրիստնյան մեկն է, ով հնազանդվում է Աստծուն։ Այսպիսով, դուք փորձում եք անհնազանդ լինել Աստծուն (ամուսնանալով անհավատի հետ) փոխարեն այն բանի, որ համոզեք այդ անհավատին հնազանդվել Աստծուն (քրիստոնյա դառնալով)։ Դուք փորձում եք այդ անձին համոզել, որ նա հնազանդվի Աստծուն այն դեպքում, երբ ինքներդ եք անհնազանդ Աստծուն։ Ինչպե՞ս կարող է դա իրականանալ։

Մի երիտասարդ աղջիկ որոշեց ընկերոջը ծանոթացնել իր հովվի հետ և ասաց. «Ես պատրաստվում եմ ամուսնանալ այս երիտասարդի հետ»։

«Իսկ նա քրիստոնյա՞ է»,- հարցրեց հովիվը։

«Դեռ ոչ,- ասաց երիտասարդ աղջիկը,- սակայն երբ մենք ամուսնանանք, ես կօգնեմ, որ նա քրիստոնյա դառնա»։

«Նախքան որոշում կայացնելդ կցանկանայի, որ ինձ համար մի բան անեիր»,- ասաց հովիվը։

Նա ցույց տվեց սենյակում գտնվող սեղանն ու ասաց. «Մի պահ պարզապես բարձրացիր սեղանի վրա և կանգնած մնա»,- ասաց հովիվը։

Երիտասարդ աղջիկն անում է այն, ինչ հովիվն է խնդրում։

«Հիմա,- ասաց հովիվը,- ձեռքդ պարզիր դեպի երիտասարդը և փորձիր նրան բարձրացնել սեղանի վրա»։

Այնուհետև նա շրվեց երիտասարդին և ասաց. «Այժմ փորձիր աղջկան ներքև քաշել»։ Մի քանի վայրկյանից աղջիկն արդեն հատակի վրա էր` երիտասարդ տղայի կողքը։

«Ահա թե ինչպես կլինի, երբ ամուսնանաք,- ասաց հովիվը,- Դու ի վիճակի չես լինի նրան քո մակարդակին բարձրացնել, սակայն նա կկարողանա քեզ իր մակարդակին իջեցնել»։

Ահա թե ինչ է լինում, երբ քրիստոնյան ամուսնանում է անհավատի հետ։ Անհավատի համար ավելի հեշտ է քրիստոնյային ուխտադրույժ դարձնելը, քան քրիստոնյայի համար անհավատին հավատցյալ դարձնելը։

3Ի վերջո, երեք բան կա, որ պետք է հիշել։

  • Հիշե՛ք, որ ամուսնությունը չի փոխում մարդու բնավորությունը։ Եթե անձը ամուսնությունից առաջ ունի վատ բնավորություն, ապա նա ամուսնանալուց հետո էլ կունենա վատ բնավորություն։
  • Հիշե՛ք, որ ամուսնությունը ողջ կյանքի համար է։ Եթե դուք վատ վերնաշապիկ կամ էլ վատ հագուստ գնեք, ապա այն կմաշվի և դուք կկարողանաք գնել մեկ այլ հագուստ։ Սակայն եթե ամուսնանաք վատ տղամարդու կամ կնոջ հետ, ապա չեք կարողանա փոխել այդ անձին, սակայն ստիպված կլինեք ապրել այդ անձի հետ ողջ կյանքի ընթացքում։
  • Հիշե՛ք, երբ ուժեզ զգացումներ ունեք որևէ մեկի կամ որևէ բանի հանդեպ, դժվար չէ հայտնաբերել Աստծո կամքն այդ անձի կամ էլ առարկայի համար։ Այդ պատճառով, նախքան այն, երբ ձեր զգացումները ձեզ համար չափից դուրս զորավոր չեն դարձել, պետք է ջանադրաբար աղոթել Աստծուն. «Փրկի՛չ, ցույց տուր իմ կյանքի ընկերոջը։ Ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի»։

Թող Աստված օրհնի՛ քեզ, ի՛մ սիրելի երիտասարդ քրիստոնյա ընկեր, և թող Նա այնպես առաջնորդի քեզ քո ընտրության մեջ, որ կարողանաս լավագույն կյանքն ունենալ և վերջում ապահով հասնել երկինք։