Դերեկ Պրինս. «Ամուսնու դերն ընտանիքում»

Ամուսնու պարտականությունները

http://www.dreamstime.com/stock-photos-happy-young-couple-hugging-eachother-beach-image8587043Այժմ մենք կանդրադառնանք ամուսնական ուխտի մեջ եղած ամուսնու պարտականություններին։ Այս թեման սկսելու համար սկզբնակետ է ծառայում Պողոսի խոսքերը, որոնք գրված են 1 Կորնթացիների 11։7-ում. «Սակայն տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև Աստծո պատկերն ու փառքն է։ Բայց կինը տղամարդու՛ փառքն է»։

Սույն խոսքը, որը մենք նոր կարդացինք, եզրակացնում է, որ «կինը տղամարդու (ամուսնու) փառքն է»։ Սրանում այն նույն սկզբունքն է, ինչը վերաբերում է կնոջը, և այն ամբողջապես կիրառելի է ամուսնու վերաբերյալ։ Մենք արդեն տեսանք, որ կնոջ հաջողությունը դրսևորվում է ամուսնու մեջ։ Սակայն այժմ Պողոսն ասում է մեզ, որ կինը ամուսնու հաջողության ցուցիչն է։ Նա է վերջինիս փառքը, նրա մեծագույն ձեռքբերումը։ Նա յուրահատուկ և լավագույն ձևով է դրսևորում իր ամուսնու որակները։

Մեկ անգամ քաջ հայտնի մի ավետարանչից հարցնում են մի հավատացյալի մասին. «Ինչպիսի՞ քրիստոնյա է նա»։ «Ես դեռ չեմ կարող պատասխանել,- ի պատասխան ասաց ավետարանիչը,- ես չեմ հանդիպել նրա կնոջը»։ Դա խելացի պատասխան էր։ Ես անձնապես երբեք որևէ գնահատական չեմ տա ամուսնացած տղամարդուն, մինչև չճանաչեմ նրա կնոջը, որովհետև նա է նրա փառքը։ Եթե նա լուսավոր է, հանգիստ և ապահով, ապա նրա ամուսինը կարժանանա իմ հարգանքին։ Սակայն եթե նա ընկճված, նյարդային և անապահով է, ապա ես ստիպված եմ եզրակացնել, որ ամուսնու մեջ ձախողված մի ոլորտ կա։

Կնոջ՝ որպես ամուսնու փառքի նկարագրությունը արտահայտված է երկնային մարմիններին նկարագրող համեմատության մեջ, այսինքն՝ լուսնի և արևի համեմատության մեջ։ Լուսինն արևի «փառքն» է։ Լուսինն ինքնին փառք չունի։ Նրա սեփական գեղեցկությունը գալիս է արևի փայլի անդրադարձից։

Մի քանի տարի առաջ ես Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում գտնվող ՆԱՍԱ-յի կենտրոնում հնարավորություն ունեցա տեսնել մի լուսնաքար, որը երկիր էրBeauty-Secrets-to-Keep-from-Husband բերվել տիեզերագնացների շնորհիվ։ Որոշ ժամանակ ես համբերատար և խորաթափանց դիտում էի այն։ Վերջիվերջո խոնարհեցրի իմ գլուխը` ի երկրպագություն Արարչին, քանի որ սկսեցի հասկանալ Նրա մտադրության կատարյալ իմաստությունը։ Լուսնաքարն անհրապույր մի քար էր։ Նա ինքնին փայլ կամ շողարձակում չունի։ Սակայն այն ամենաարտացոլող բանն է, որ մարդը երբևէ հայտնաբերել է։ Ինչու՞։ Պատճառն իհարկե այն է, որ այն ստեղծվել է Արարչի կողմից մեկ գերագույն նպատակի համար, որպեսզի այն արտացոլի արևի փայլը։ Նա շարունակում է այս գործողությունը մինչև նրանց միջև ինչ-որ բան հայտնվելը։ Եվ եթե որևէ մի մարմին, օրինակ, երկրագունդը հայտնվում է նրանց մեջտեղում, ապա արդյունքը դրսևորվում է լուսնի մեջ. այն կորցնում է իր լույսը։

Այս ամենը համեմատություն է, որը նկարագրում է ավելի հրաշալի մի աշխատություն, որն Արարչի հանճարն է՝ ամուսնական փոխհարաբերությունը։ Կինը լուսնի նման է։ Նա ինքն իրենից փառք չունի։ Նրա ֆունկցիան իր ամուսնուն արտացոլելն է։ Երբ ամուսինը փայլում է նրա վրա, նա լուսարձակում է։ Սակայն եթե նրանց միջև ազատ և բաց փոխհարաբերությունները խախտվում են, ապա դա արտացոլվում է կնոջ վրա։ Նա կորցնում է իր լույսը։

Մեզանից նրանք, ովքեր ամուսնիններ են, օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ գնահատել մեր գործողությունն այս ոլորտում։ Մենք պետք է պատրաստ լինենք տեսնելու մեր կանանց դրությունը՝ որպես մեր սեփական դրության արտացոլանք։ Մենք՝ տղամարդիկս, հաճախ շատ արագ ենք նկատում մեր կանանց թույլ կողմերը և հավանաբար բարկանում կամ անգամ քննադատում ենք նրանց։ Սակայն շատ հավանական է, որ այն խնդիրը, որը մենք այդքան հստակ տեսնում ենք մեր կանանց մոտ, իրականում կարող է մեր մեջ եղած նմանատիպ խնդրի արտացոլանքը լինի, որը մենք չենք նկատում։

3Ամուսինը ի՞նչ պետք է փնտրի իր կնոջ մեջ։ Ի՞նչն է ապացուցում, որ նա կատարում է իր պարտականություններն իր կնոջ հանդեպ։ Եթե ես մեկ բառով պատասխանեի այս հարցին, ապա այն բառը, որ ես կընտրեի, կլիներ ապահովությունը։ Երբ ամուսնացած կինն իսկապես ապահովված է զգացմունքորեն, ֆինանսապես, սոցիալապես, ապա մեծամասամբ սա բավարար հիմք է այն բանի, որ նրա հարաբերություններն իր ամուսնու հետ լավ կլինեն, և որ ամուսինը կատարում է իր պարտականություններն իր կնոջ հանդեպ։ Սակայն եթե ամուսնացած կինը հաճախակի կամ մշտական անապահովության զգացմունք ունի, գրեթե միշտ կարելի է հաշվի առենել այս երկու պատճառներից մեկը՝ կա՛մ ամուսինը չի կատարում իր պարտականությունները նրա հանդեպ, կա՛մ էլ նրանց միջև մի բան է կանգնած, ինչը խոչընդոտում է կնոջն ընդունել այն, ինչ տալիս է ամուսինը։

Ուրեմն որո՞նք են այն գլխավոր գործնական ճանապարհները, որոնցով ամուսինը պետք է կատարի իր պարտականությունները։ Ես կառաջարկեի արտահայտել դրանք երկու բառով՝ պաշտպանություն և ապահովվածություն։

Ամուսնու հիմնական գործնական պատասխանատվությունն իր կնոջը պաշտպանելն է։ Կինը պետք է իրեն պաշտպանված զգա։ Նա պետք է իմանա, որ ծածկոց ունի։ Անարդարացի է պահանջել, որ կինն իր վրա կրի այնքան շատ պարտականություններ, ինչպիսիք կան այսօր։ Դրանք կարող են շատ մեծ լինել, դրանք կարող են գերազանցել անգամ տղամարդկանց պարտականությունները, սակայն դրանով նրանք կորցնում են իրենց կանացիությունը։ Մեծամասամբ դրա պատճառն այն է, որ ամուսինը հրաժարվել է կնոջը պաշտպանելու իր պարտականություններից։ Կինը միշտ պետք է իմանա, որ ունի մեկին, ով կանգնած է իր և ամեն դժբախտության, ամեն հարձակման, ամեն ճնշման միջև։

Ամուսնու երկրորդ գործնական պարտականությունն իր կնոջն ապահովելն է։ Աստվածաշունչը բավականին պարզ է խոսում այս մասին. «Սակայն եթե մեկը յուրայինների ու մանավանդ ընտանիքի նկատմամբ խնամք չտանի, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (1 Տիմոթեոս 5:8 )։ Խնամք բառը լայն կիրառում ունի։ Ամուսինը պետք է ուշադիր լինի, որ կնոջ կյանքում չլինի կարիքի որևէ մի ոլորտ, որի հանդեպ խնամք չի տարվել՝ անկախ այն բանից թե այդ կարիքը ֆիզիկական, զգացմունքային, մշակութային, թե՞ հոգևոր է։

Սակայն մի կարևոր ոլորտ, որտեղ ամուսինն անմիջական պատասխանատվություն է կրում իր կնոջ առաջ, ֆինանսականն է։ Բնականորեն նա պետք էHusbands-Role-in-the-Family պատասխանատու լինի իր կնոջ ֆինանսական բոլոր կարիքների համար։ Ամուսինը, որը չի անում սա, երբ նա իրականում կարող է անել, գրեթե անխուսափելիորեն կորցնում է իշխանության որոշակի բաժինն իր տան մեջ։ Դժվար է, երբ մեկը փող է վաստակում, սակայն այլ մարդ է որոշում, թե այդ փողը ինչպես պետք է ծախսվի։ Սակայն նման որոշում իրականացնողը գլուխն է։ Եթե կինը վաստակում է նույնքան կամ ավելին, քան ամուսինը, ապա ամուսնու համար դժվար կլինի արդյունավետորեն կառավարել իր ընտանիքը։

Մենք, իհարկե. գիտենք, որ այստեղ բացառություններ կան։ Կան ամուսիններ, ովքեր անաշխատունակ են։ Նման դեպքում ֆինանսական նախատեսման պատասխանատվությունը կարող է դրվել կնոջ վրա։ Ամուսնական խոստումը թույլատրելի է համարում նման դեպքերը։ Այս ամենը նույնքան ճշմարիտ է հիվանդության, որքան նաև առողջության ժամանակ։ Այնուամենայնիվ, սխալ է, երբ նման դժբախտ բացառությունները սովորական կանոն են դառնում։

Այժմ մենք կարող ենք համառոտ ընդհանրացնել ամուսնության մեջ ուխտի փոխհարաբերությունների մեջ եղած ամուսնու և կնոջ փոխադարձ պարտականությունների մասին։ Ամուսնու գլխավոր պարտականությունը պաշտպանել և ապահովելն է։ Կնոջ գլխավոր պարտականությունները բարձրացնելն ու քաջալերելն է։ Սակայն այս պարտականությունների ըստ պատշաճի կատարումը հնարավոր չէ մարդկային ջանքերով կամ էլ կամքի ուժով։ Այն ավելին է պահանջում, քան դա, այն պահանջում է Աստծո գերբնական, ամենաբավ շնորհքը։ Այս շնորհքը գալիս է այն ժամանակ, երբ ամուսինն ու կինն իրենց նվիրում են Աստծուն և միմյանց՝ ուխտի փոխհարաբերությունների շրջանակներում։ Նվիրաբերման գործողությունն է, որ արձակում է Աստծո շնորհքը։

Այս նվիրաբերման արդյունքը նոր կենսակերպն ու փոխհարաբերություններն են, որոնք երբեք չեն կարող ունենալ նրանք, ովքեր նախապես չեն իրականացնում այս պայմանները։ Հետագայում մենք կտեսնենք, թե ո՞րն է այս նոր կյանքի բնութագիրը։