Կա՞ արդյոք գաղտնիք հաջողակ ամուսնության համար: Դերեկ Պրինսը տալիս է այս հարցի պատասխանը՝ ասելով. «Ես հավատում եմ, որ կա գաղտնիք և այդ գաղտնիքը գտնվում է մեկ յուրահատուկ գրքի՝ Աստվածաշնչի էջերում»:
Այս գրքի էջերում Դերեկ Պրինսն ընթերցողին ծանոթացնում է ամուսնության այն գաղտնիքին, որն Աստված սահմանել էր արարչագործության ժամանակ և որը վերականգնվեց Հիսուսի կողմից Նոր ուխտի միջոցով: Այս գաղտնիքի կիրառումը հեղափոխական կլինի ձեր ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների համար:
Նա շարունակում է բացատրել, թե ինչպես կարող են պարզ սկզբունքները ճշմարիտ հոգևոր միություն բերել Աստծո և յուրաքանչյուր հավատացյալի միջև:
Գրքի վերջին գլխում հեղինակն ընթերցողին առաջնորդում է պարզ, բայց կյանք փոխող քայլերի մեջ, որոնք կվերափոխեն ձեր կյանքը: Գիրքը կարող եք ամբողջությամբ և անվճար կարդալ՝ սեղմելով ներքևում գտնվող պատուհանի վրա: