ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՈՐԴԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ՍՏՐՈՒԿ

«Ազատություն հսկողության ներքո»

Մաս 2

«Եվ մարգրեների հոգիներն էլ մարգարեներին հնազանդվում են, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում»։

1-ին Կորնթ. 14։32-33

Այլ խոսքով՝ յուրաքանչյուր հոգևոր դրսևորման արդյունքը, որն անմիջապես ուղղված է ու ղեկավարվում է Աստծուց, կլինի խաղաղությունն ու ներդաշնակությունը և ոչ թե խռովությունն ու անկարգությունը։

Յուրաքանչյուր անձ, ով պատասխանաևտու է այդ խառնակության և անկարգության համար, չի կարող արդարացնել իրեն՝ ասելով. «Ես չկարողացա ինձ զսպել։ Սուրբ Հոգին ստիպեց, որ այդպես վարվեմ»։ Պողոսը խափանում է այս տեսակի արդարացման ձևը՝ ասե-լով. «Մարգրեների հոգիներն էլ մարգարեներին հնազանդվում են»։ Այլ խոսքով, Սուրբ Հոգին երբեք չի բռնանա անհատ հավատացյալի կամքի վրա և երբեք չի ստիպի, որ վերջինս իր կամքին հակառակ վարվի։

Անգամ երբ հավատացյալը որևէ հոգևոր պարգև է գործածում, ապա նա ամեն դեպքում հսկում է իր հոգին ու իր կամքը։ Նա ազատ է՝ այդ պարգևը դրսևորելու կամ էլ չարտահայտելու համար։ Դրա արտահայտման պատասխանատվությունը հավատացյալի վրա է։ Ինչպես մենք արդեն նախկինում նշել ենք, որ Սուրբ Հոգին երբեք բռնապետի դիրք չի ընդունում հավատացյալի կյանքում։ Սա Սուրբ Հոգու դրսևորման գլխավոր տարբերություններից մեկն է ոգեկանչության և դիվահարության երևույթների համեմատ։ Ոգեկանչության կամ դիվահարության շատ դեպքերում այն անձնավորությունը, ով սատանայական այդ զորության անոթն է, պետք է իր կամքի և անձի հանդեպ ամբողջական հսկողությունը հանձնի այն ոգուն, որը փորձում է տիրանալ նրան կամ էլ գործել նրա միջոցով։ Շատ հաճախ նման դեպքերում մարդը ստիպված է լինում ասել այնպիսի բաներ, որոնք նա երբեք չէր ասի իր սեփական ցանկությամբ։

Ոգեկանչության որոշ փուլերում, մարդը, ով հնազանդեցված է չար ոգու հսկողությանը, բացարձակ դադարում է հասկանալուց, թե ինչ է նա անում կամ ասում։ Նման ապրումների վերջում, բռնված մարդը կարող է գիտակցության վերադառնալ իրեն բացարձակ ան-ծանոթ իրավիճակում՝ որոշակի ժամանակ նման անջատված վիճակում մնալուց հետո՝ չհիշելով, թե ինչ է տեղի ունեցել իր հետ այդ ժամանակահատվածում։ Դրանով հանդերձ պիղծ ոգով բռնված մարդու թե՛ կամքը և թե՛ գիտակցությունը ամբողջապես ճնշվում են։ Սակայն Սուրբ Հոգին երբեք նման կերպ չի վարվում Քրիստոսում եղած ճշմարիտ հավատացյալի հետ։ Կամքն ու անհատականությունը ամենաթանկարժեք նվերներից մեկն են՝ տրված Աստծուց մարդուն։ Հետևաբար, Աստված երբեք չի ճնշում և չի աղավաղում հավատացյալի ո՛չ կամքը և ո՛չ էլ անհատականությունը։ Նա կգործի նրանց միջոցով, եթե Աստծուն թույլ տան, սակայն նա երբեք չի ճնշում նրանց։ Սատանան մարդկանց վերածում է ստրուկների, իսկ Աստված՝ որդիների։

Այսպիսով՝ մենք տեսնում են, թե դա որքան սխալ և հակասուրբգրային է հայտարարել, որ Սուրբ Հոգին ստիպում է իրենց արտահայտել որևէ հոգևոր պարգև։ Սա ասելով հավատացյալն իր ներսում բնակվող Սուրբ Հոգուն ներկայացնում է որպես մի բռնապետ, իսկ իրեն՝ որպես ստրուկ։ Այն հավատացյալները, ովքեր նման բան են ասում, դեռ չեն հասկացել Աստծո որդի լինելու իրենց արտոնություններն ու պատասխանատվությունները։

Նրանք պետք է նորից վերանայեն Պողոսի խոսքերը՝ գրված Հռոմեա-ցիների 8:15-16-ում.

«Որովհետև դուք ծառայության հոգին չընդունեցիք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ընդունեցիք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը՝ Հոգին, վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք»։

Այսպիսով՝ մենք երես առ երես առճակատվում ենք մի կարևոր ընդհանուր սկզբունքի հետ, որը բոլոր գործերում ճշմարիտ է` ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր։ Ճշմարիտ ազատություն ունենալն անհնար է առանց լավ կառավարման։ Այն ազատությունը, որը փորձում է հեռացնել ամեն տեսակի կառավարումն ու հսկողությունը, վերջանում է անարխիայով և անկարգությամբ։ Դրա վերջնական արդյունքը ստրկության նոր ձևն է` ավելի խիստ, քան նախորդ կառավարման ձևն էր։

Մենք սրա միանշանակ օրինակներ ենք տեսնում մարդկության քաղաքական պատմության մեջ, և հենց այս նույն սկզբունքը գործում է նաև Քրիստոսի եկեղեցու կյանքի մեջ։ Ճշմարիտ հոգևոր ազատությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա հոգևոր կառավարում։ Իսկ եկեղեցու կառավարման համար Աստված Սուրբ Հոգուն է նշանակել։

Այսպիսով մենք վերադառնում ենք 2-րդ Կորնթացիների 3:17-ում գրված Պողոսի մտքին.

«Որովհետև Տերն է Հոգին, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը»։

Եթե մենք ցանկանում ենք վայելել Հոգու ազատությունը, ապա առաջին հերթին ինքնակամ պետք է ընդունենք Հոգու տնօրի-նումը։Սուրբ Հոգու այս երկու դրսևորումներն անբաժան են։

Մենք պետք է Սուրբ Հոգու վերաբերյալ հաշվի առնենք ևս մեկ կարևոր հանգամանք, որի մասին մենք նախկինում խոսել ենք։ Սուրբ Հոգին Աստվածաշնչի ինչպես հեղինակը, այնպես էլ մեկնաբանն է։ Սա նշանակում է, որ նա երբեք հավատացյալին չի ստիպի ասել կամ անել այնպիսի բան, որը կհակասի Աստվածաշնչին։ Եթե նա երբևէ նման բան աներ, ապա նա անտրամաբանական և ինքն իրեն հակասող կլիներ։

Կորնթացիների 2-րդ ուղերձի 1։18-19-ում Պողսն ասում է.

«Աստված հավատարիմ է, որ ձեզ հղված մեր խոսքն «այո» եղավ, ոչ թե՝ «ոչ»։ Որովհետև Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ»։

Այստեղ Պողոսը խոսում է այն մասին, որ Աստված երբեք Ինքն Իրեն չի հակասում։ Ինչ գործ էլ որ լինի՝ ուսուցում կամ էլ գործնական որևէ բան, Աստված երբեք մե՛կ «այո» և մե՛կ էլ «ոչ» չի ասում։ Եթե Նա «այո» ասաց, ապա դա միշտ «այո» է։ Նա երբեք այդ «այոն» «ոչ» չի դարձնի։ Նա անփոփոխ է և երբեք Ինքն Իրեն չի հակասի։

Սա մի կողմից վերաբերում է Աստվածաշնչի ուսուցման, իսկ մյուս կողմից Սուրբ Հոգու դրսևորման փոխկապակցված լինելուն։ Սուրբ Հոգին, լինելով Աստվածաշնչի հեղինակը, երբեք չի հակասի դրան։ Չի կարող միաժամանակ և՛ «այո», և՛ «ոչ» լինել։ Եթե Աստվածա-շունչն ասում է՝ «ոչ», ապա Սուրբ Հոգին էլ է ասում՝ «ոչ»։ Սուրբ Հոգու կողմից ներշնչված և հսկվող արտահայտություններն ու դրսևորումները երբեք չեն հակասի Աստվածաշնչի ուսմունքին և օրինակին։

Ինչպես մենք արդեն ընդգծեցինք, հավատացյալի կյանքում Սուրբ Հոգին բռնապետ չէ։ Սուրբ Հոգին հանդես է գալիս մեկնաբանի և խորհրդատուի դերում։ Սակայն հավատացյալի կամքին է հանձնված դա և նա կարող է կա՛մ ընդունել, կա՛մ էլ մերժել Սուրբ Հոգու խորհուրդը, նա կարող է կա՛մ հնազանդվել, կա՛մ էլ չհնազանդվել։

Սա հսկայական պատասխանատվություն է դնում Սուրբ Հոգով մկրտված անձնավորության վրա։ Յուրաքանչյուր նման հավատացյալ պետք է անձնապես հասկանա Սուրբ Հոգու միտքը՝ համաձայն Աստվածաշնչի, որից հետո հոգևոր պարգևների դրսևորման, ինչպես նաև այլ հարցերում իրեն այնպես պահի, որպեսզի դա համաձայնեցված լինի Աստվածաշնչնի սկզբունքների և օրինակների հետ։ Իսկ եթե ծուլության, անտարբերության կամ էլ անհնազանդության պատճառով Սուրբ Հոգով մկրտված անձը չի անում սա և հոգևոր պարգևներն անմտորեն և Աստվածաշնչին հակառակ է գործածում, ապա դրա պատասխանատվությունն ընկնում է հենց հավատացյալի և ոչ թե Սուրբ Հոգու վրա։

Սրա հետ կապված հատուկ պատասխանատվություն է ընկած Հոգով լցված եկեղեցում գտնվող փառաբանությանը և ծառայությունն առաջնորդող յուրաքանչյուր ծառայողի վրա։ Նա իր սեփական ծառայությունը ոչ միայն պետք է համապատասխանեցնի Աստվածաշնչի ուսմունքին, այլև Աստտծո ձեռքերում միջոց լինի, որպեսզի ողջ եկեղեցու երկրպագությունն ու ծառայությունը համապատասխան լինի աստվածաշնչյան նույն սկզբունքներին։

Որպեսզի դա հաջողվի, պետք է լիովին տիրապետել հատուկ որակներին. առաջին հերթին Աստվածաշնչի մանրամասն ու գործնական իմացությանը, այնուհետև ունենալ իմաստություն, հեղինակություն և համարձակություն։ Երբ ծառայողի մեջ պակասում են այս որակները, ապա եկեղեցին, որը փորձում է դրսևորել հոգևոր պարգևները, նման կլինի ծովում մի նավի, որը գտնվում է ուժեղ քամիների մեջ ու ղեկավարվում է վատ պատրաստված և անփորձ նավապետի կողմից։ Զարմանալի չի լինի, որ նավը խորտակվի։

Ես անձնապես ներգրավված եմ եղել «Ամբողջ Ավետարանի» (կամ խարիզմատ) շարժմանն ավելի քան հիսուն տարի։ Այս հիսուն տարիների ընթացքում երկու բան եմ նկատել, որոնք ամենաշատն են խանգարել ընդունելու «Ամբողջական Ավետարանի» վկայությունը։ Առաջին հերթին դա հոգևոր պարգևների հրապարակային դրսևորումները ճիշտ ձևով հսկելու անկարողությունն է, հատկապես լեզուների պարգևը։ Երկրորդ՝ դրանք Սուրբ Հոգով մկրտված հավատացյալների միջև եղած վեճերն ու բաժանումներն են ինչպես միևնույն համայնքի անդամների, այնպես էլ տարբեր համայնքների միջև։ Այս երկու երևույթների արմատը միևնույն սխալի մեջ է՝ Սուրբ Հոգու տնօրինումը չընդունելը։

Այսպիսով մենք հիմա կարող ենք տալ ճշմարիտ ազատության սահմանումը։ Հոգևոր ազատությունը Եկեղեցում Սուրբ Հոգու տնօրինումն ընդունելն է։ Որտեղ Հոգին Տեր է, այնտեղ ազատություն է։