Լյուցիֆերը մարտահրավեր է նետում Աստծուն

(մաս 3, հատված «Պատերազմ երկնքում» գրքից)

Հիսուսը որպես խոնարհության տիպար

Փիլիպեցիներին ուղղված ուղերձի 2-րդ գլխում Պողոսն ակնհայտ նկարագրում է Հիսուսի ինքնախոնարհումը.

«Նա Աստծո բնությունն ունենալով` Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց: Այլ իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես գտնվելով` իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ` խաչի մահվան»:

խ. 6-8

Այլ թարգմանության մեջ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց արտահայտությունը հետևյալ կերպ է հնչում. «Չհամարեց, որ Աստծուն հավասար լինելը մի բան է, որից կարելի է կառչել»:
Այս համարները թվարկում են մեզ վայրընթաց այն յոթ մեծ քայլերը, որոնք կատարեց Հիսուսն` իր երկնային փառքից ընթանալով դեպի խաչի վրայի իր մահը.

. Նա ունայնացրեց իրեն (կամ էլ հեղինակազրկեց իրեն): Ինչպես Չարլզ Վեսլին է ասում իր օրհներգներից մեկում. «Քրիստոսն ունայնացրեց իրեն ամեն ինչից, բացի սիրուց»:
. Նա ծառայի կերպարանք ընդունեց: Նա փառաց Տերն էր, սակայն քայլ կատարեց դեպի ներքև և ծառա դարձավ:
. Նա մարդկանց նման եղավ: Նա ադամական ցեղի անդամը դարձավ` հրեշտակներից ավելի ցածրանալով:
. Նա կերպարանքով մարդու պես էր: Նա իր օրերին հարիր սովորական մարդու տեսք ուներ: Արտաքնապես ոչինչ չկար, որ նրան տարբերեր իր շրջապատի մարդկանցից:
. Նա ինքն իրեն խոնարհեցրեց: Նա համեստ անձնավորություն էր: Նա քահանա կամ տիրակալ չէր, նա հյուսնի որդի էր:
. Նա հնազանդ եղավ մինչև մահ: Իր կատարյալ հնազանդությունը բերեց նրան քավիչ մահվան մեղավոր մարդկության համար:
. Նա հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ` խաչի մահվան: Խաչը վատագույն անձնավորության չարչարանքներով հատուցումն էր, որոնք ամենասարսափելի հանցանքներն էին արել:

Ահա այն յոթ մեծ վայրընթաց քայլերը, որոնք արեց Տեր Հիսուսը: Սակայն այս մեծ վայրընթաց քայլերը յոթ վեր բարձրացող քայլեր բերեցին, որոնք նկարագրված են 9-11 համարներում.

«Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է: Որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ: Եվ ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար»:
Փիլիպեցիներին 2:9-11

Այստեղ մենք տեսնում ենք Հիսուսի բարձրացման յոթ քայլերը.Yeshua.Jesus-in-Gethsemane

1. Աստված նրան շատ բարձրացրեց:
2. Աստված նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից բարձր է:
3. Հիսուսի անվանը ամեն ծունկ պիտի ծալվի:
4. Երկնավորների` Աստծուն երկնքում ծառայող բոլոր արարված հոգիների ծնկները:
5. Երկրայինների ծնկները, ինչը նշանակում է, որ երկրի վրա եղած բացարձակ բոլոր արարածները կհնազանդվեն Հիսուսի իշխանությանը:
6. Երկրի տակ եղողների ծնկները. սա վերաբերում է դժոխքում եղած սատանայական ոլորտներին: Դա ներառում է մահը, դժոխքը, գերեզմանը, ինչպես նաև բոլոր նրանց մահը, ովքեր մերժեցին Աստծո ողորմությունը:
7. Ամեն լեզու կդավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է: Հիսուսի տերությունը հռչակվելու է տիեզերքի ամեն անկյունում:

Այս ամենի մեջ մեր կատարյալ օրինակը Հիսուսն է: Պողոսը քաջալերում է մեզ, որպես Հիսուսի հետևորդներ, խոնարհեցնել մեր անձերը.

«Ոչ մի բան թող չլինի հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի: Միայն ձեր անձի շահերին չնայեք, այլ ամեն մեկն իր ընկերոջն էլ: Ձեզանից յուրաքանչյուրը թող այն մտածմունքն ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր»:

Փիլիպեցիներին 2:3-5

Պողոսը բացառում է երկու դրդապատճառ` անձնական ձգտումները և փառասիրությունը: Բարձրացման միայն մի ճանապարհ կա` ինքնախոնարհում: Ղուկասի 14:11-ում այս սկզբունքը Հիսուսը շատ հստակ է սահմանում. «Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրանա»:

Սա բացարձակ անփոփոխ սկզբունք է: Բացառություն չի կարող լինել: Վերև գնացող ճանապարհը ներքև է տանում: Սա մեծագույն գաղտնիք է: Ինչպես հաստատում է Առակաց 18:12-ը. «Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը»:
Կրկին անդրադառնալով Փիլիպեցիներին ուղղված ուղերձին` մենք տեսնում ենք լուսաբանված մի հրաշալի ճշմարտություն. «Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան (Հիսուսին)» (2:9):

jesus-carries-the-crossԴրա համար արտահայտությունն ինձ մղում է հավատալ, որ Հիսուսը մեծարվեց ոչ թե այն բանի համար, որ նա Աստծո սիրելի Որդին էր, այլ այն պատճառով, որ նա կատարեց անհրաժեշտ պահանջները: Նա պետք է վաստակեր իր մեծարումը: Կարող ենք ենթադրել, որ դա ինքնաբերաբար ենթադրվող բան էր, որ խաչի վրա իր տառապանքները կրելուց հետո, նա պետք է վերադառնար իր` Աստծուն համահավասար դիրքին: Բայց որքանով որ ես հասկանում եմ սա, նա պետք է վաստակեր այդ իրավունքն ինքնախոնարհման միջոցով: Նա վաստակեց դա ոչ միայն իր համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրեն:
Գուցե սրա հանդեպ ձեր արձագանքը, աղոթքը լինի. «Տե՜ր, ես խոնարհության կարիք ունեմ: Խնդրու՛մ եմ, ինձ խոնարհ դարձրու»: Սակայն ի զարմանս մեզ, Աստծո պատասխանը հետևյալը կլինի. «Ես չեմ կարող դա անել: Միայն դու կարող ես ինքնդ քեզ խոնարհեցնել»:

Ինքնախոնարհումը կամքի գործ է և ոչ թե զգացմունքների: Սա մի որոշում է, որը պետք է մեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն անի. «Տե՛ր, ես որոշում եմ ինքս ինձ խոնարհեցնել Քո առաջ: Ես մերժում եմ հպարտությունը, ամբարտավանությունը (գոռոզությունը) և անձնական նկրտումները Քո և ինձ շրջապատող հավատացյալների առաջ»:
Ցույց տալով ինքնախոնարհման օրինակը` Հիսուսը մի առակ պատմեց հարսանեկան խնջույքին հրավիրված հյուրերի մասին.

«Երբ մեկի կողմից հարսանիք ես հրավիրվում, առջևի բազմոցին մի՛ նստիր. գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի: Եվ նա, որ քեզ ու նրան հրավիրեց, գա ու քեզ ասի` «Սրան տեղ տու՛ր», այն ժամանակ կսկսես ամոթով վերջին տեղը նստել: Այլ երբ հրավիրվես, գնա վերջի՛ տեղը նստիր, որպեսզի, երբ քեզ հրավիրողը գա ու քեզ ասի` «Բարեկա՛մ, վերև՛ նստիր», այն ժամանակ քեզ հետ նստողների առաջ փառք կլինի: Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրանա»:
Ղուկաս 14:8-11

Այս պահին մեզանից յուրաքանչյուրն ընտրության առաջ է կանգնած` կայացնելու իր անձնական որոշումը: Ես չեմ կարող ձեր փոխարեն որոշում կայացնել, ոչ էլ դուք` իմ փոխարեն: Բայց թույլ տվեք ասել, որ իմ որոշումն արդեն կայացվել է:
Իսկ ի՞նչ կասեք ձեր մասին: