Նորություններ «Դերեկ Պրինսի ծառայությունից»

Դերեկ Պրինսի գրքերը կարճ ժամանակահատվածում հասցրեցին մեծ ճանաչում և տարածում գտնել հայ ընթերցողների մոտ։ Բազմաթիվ վկայություններ փաստում են այն մասին, թե որքան կարևոր դեր են խաղացել այդ գրքերը հավատացյալի գործնական և առօրյա կյանքում։ «Գրքեր, որոնք տալիս են թևեր». ահա սա է մեր ծառայության կարգախոսներից մեկը։ Դերեկի գրքերն առանձահատուկ են այն առումով, որ ընթերցողը դրանց հանդեպ անտարբեր չի կարող մնալ. դրանք քաջալերող են, ուսուցանող, խրատող և հորդորական։ Թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի բազում եկեղեցիներում, հարանվանություններում տասնյակ հազարավոր հավատացյալների համար Դերեկը դարձել է մի խրատող հայր, հավատքի ուսուցիչ` մեծապես նպաստելով հավատացյալներիի հոգևոր աճին։

Դերեկ Պրինսի ոչ միայն գրքերը, այլ նաև վիդեոուսուցումները մեծ տարածում գտան վերջին տարիներին։ Նրա հայերեն տեսաուղերձները համացանցում շուրջ մեկ միլիոն դիտում են ապահովել հայ հավատացյալների շրջանակներում։ Բազմաթիվ հայորդիներ աշխարհի տարբեր երկրներից դիտում են նրա վիդեոպատգամները։

Շփվելով սփյուռքում ապրող հայության հետ` Դերեկն իր կենդանության օրոք մեծապես հետաքրքրված է եղել, որ իր ուսուցումները թարգմանվեն հայերեն լեզվով։ Ինչ էլ ի կատար է ածվել դեռ 1988-ականներից։ Այս օրերին բազմաթիվ ընթերցողների և ունկնդիրների խնդրանքով «Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային ներկայացուցչությունը սկսել է նոր վիդեոուսուցումների թարգմանություն։ Պարբերաբար հայ հավատացյալներին կներկայացվեն նոր թարգմանություններ, նոր տեսաուսուցումներ։ Մեր ծառայությունն ուրախ կլինի ձեր աղոթքների և ֆինանսական աջակցության համար` հետագայում Դերեկի թողած հոգևոր հարուստ ժառանգությունը հայ հանրությանն ավելի հասանելի դարձնելու համար։ Ցանկացած առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին`dpmarm@gmail.com :

Դերեկ Պրինսի գրքերին, ուսուցումներին և պատգամերին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայք` www.derekprincearmenia.com: Վիդեուսուցումներին ծանոթանալու համար կարող եք անցում կատարել հետևյալ հղումով`https://www.youtube.com/user/MrLusavorich/videos։