ՀՈՒՆԻՍԻ 30. «ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԿՅԱՆՔԸ»

Ես արդարացած եմ հավատքով

Հիսուսը, որպեսզի մարդկանց բացատրի նրանց կյանքում իրեն ունենալու կարևորությունը, օգտագործեց որթի և ճյուղերի մասին համաբանությունը (տես՝ Հովհ. 15:1-8)։ Հիսուսն ասաց. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը» (խոսք 5)։ Նա շատ որոշակի էր։ Նա մեզ կողմնորոշող ակնարկ է տվել ամբողջական պատկերը մեկնաբանելու համար։ Հիսուսն ինքը որթն է։

Որպեսզի որթատունկն ապրի և պտուղ տա, նրան անհրաժեշտ է բուսահյութ՝ սննդի աղբյուր, որն արմատներից բնի միջով բարձրանում է դեպի ճյուղերը։ Եթե բուսահյութը չի հասնում ճյուղերին, ինչևէ, նրանք կթառամեն և պտուղ չեն տա։ Որթատունկի կյանքի բանալին բուսահյութն է, որը ներկայացնում է Սուրբ Հոգուն։ Հռոմեացիներին 8:10-ում Պողոսն ասում է.

«Եվ եթե Քրիստոսը ձեզնում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար»։

Մենք փորձառաբար ապրեցինք մեզ համար Քրիստոսի մահը։ Սակայն այդ անելուց հետո մենք մտնում ենք Նրա կյանքի մեջ՝ հավատքի միջոցով մեզ վերագրված Իր արդարության շնորհիվ (տես՝ Հռոմեացիներին 6:6-8)։ Իսկ Նրա արդարությունն ունենալով՝ մենք մասնակից ենք լինում Իր կյանքին։ Մասնակից ենք այն կյանքին, որ հոսում է արմատներից և որթի բնի միջով հասնում է ճյուղերին։ Հռոմեացիներին 8:10-ում Պողոսն ասաց մեզ, որ կյանքը Սուրբ Հոգին է։ Հոգին կյանք է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Հռչակում եմ, որ որթի կյանքը՝ Սուրբ Հոգին, հոսում է իմ մեջ։ Ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։