ՄԱՐՏԻ 5. «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵԶ ԱՍՏԾՈՒՆ»

Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։

Հին բնության համար Աստծո լուծումը կարելի է բովանդակել մեկ բառով՝ մահապատիժ։ Մահապատիժն այն էր, ինչը տեղի ունեցավ խաչի վրա, երբ Հիսուսը մահացավ և մեր հին մարդը խաչվեց նրա հետ։ Ինչպե՞ս ենք մենք կիրառում Աստծո լուծումը մեր սեփական կյանքում։

«Սրա համար թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին հնազանդվեք։ Եվ ձեր անդամները որպես անիրավության գործիք մի՛ հանձնեք մեղքին, այլ ձեր անդամները ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեր վրա պիտի չիշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ»։

Հռոմեացիներին 6:12-14

Պողոսի ցուցումներին կարող են հետևել միայն նրանք, ովքեր հավատում են Հիսուսին և և ընդունել են իրենց փոխարեն եղած նրա փոխարինող զոհաբերությունը։ Ինչ-որ մեկը մեկ անգամ ասաց. «Եթե երբևէ ցանկանում ես երկինք գնալ, դու պետք է սովորես ասել ոչ»։ Սա իրոք ճշմարիտ է։ Պողոսն ասում է, որ մենք պետք է պատրաստենք մեր միտքը և ամուր կանգնենք մեղքի դեմ։ Մեղքը և սատանան կարող են զգալ այն տարբերությունը, երբ մենք պարզապես ենք ասում, թե՞ իրապես նկատի ունենք դա։ Մենք պետք է համոզվածությամբ հռչակենք այս բառերը։ Այնուհետև, Հիսուսի հանդեպ ունեցած հավատքի միջոցով, մեր կամքն ազատագրվում է մեղքի իշխանությունից։ Այդ բանից հետո մեր պատասխանատվության մեջ է մտնում մեր կամքը ճիշտ արտահայտելը։ Աստված չի պատրաստվում այն մեր փոխարեն անել։ Սա այն կետն է, որտեղ մենք պետք է գիտակցենք մեր կամքն արտահայտելու պատասխանատվությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես քայլ եմ կատարում և հռչակում, որ մեղքն ու սատանան ոչ մի իրավունք և իշխանություն չունեն իմ հանդեպ։ Ես հռչակում եմ, որ իմ մարմնի անդամները արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։