ՀՈՒԼԻՍԻ 20. «ՄԻԱՍՆԱԲԱՐ ԳՈՐԾԵԼՈՎ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

«Որովհետև Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ձեր անձի մասին ավելի մտածում մի՛ ունեցեք, քան արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատի չափը բաժանեց։Որովհետև ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք»։

Հռոմեացիներին 12:3-5

Նորոգված միտքը մեզ տանում է դեպի մեր պատշաճ տեղը մարմնի մեջ։ Մենք սկսում ենք հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը պարզապես մեկ անդամ է, ինքդ քեզանով՝ անլիարժեք և անկարող գործելու այնպես, ինչպես Աստված է ուզում, որ գործենք։ Լիարժեք լինելու համար, ինչպես նաև Աստծո նպատակին ու ծրագրին համապատասխան գործելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է մարմնի անդամ դառնա։ Մենք պետք է մյուս անդամների հետ միանանք աստվածային այն ուխտի միջոցով, որը մեզ ի վիճակի կդարձնի գործելու միասնաբար, այլ ոչ թե որպես մեկուսացած անհատներ։

Ինքնաթիռներով ճանապարհորդելու ընթացքում ես հաճախ հիացել եմ, երբ իքնաթիռի նավիգացիոն համակարգը առաջնորդել է ինքնաթիռին ճիշտ վայրը։ Ինքանիթիռը իջնում է ճշգրիտ վայրում և ճշգրիտ արագությամբ, որպեսզի սահուն վայրէջք ապահովի։ Ես առաջարկում եմ, որ ձեր նորոգված մտքերը համարեք ինչպես այդ նավիգացիոն համակարգը։ Երբ դուք համապատասխանեցնում եք ձեր ժամանակը Աստծո ժամանակի հետ, ապա ձեր նորոգված միտքը ձեզ բերում է մարմնի ճիշտ դիրքի մեջ. դուք դառնում եք Աստծո մարմնի՝ Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու անդամ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ քո մարմնի անդամը դարձրիր։ Ես հռչակում եմ, որ Տերն ինձ ճիշտ տեղն է բերում իր մարմնի մեջ, որովհետև ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Ամեն։