ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14. «ՀՈԳԱԼ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ

Ես մի փոքրիկ գրքույկ եմ գրել, որը վերնագրված է «Աստծո հոգատարությունը որբերի, որբևայրիների, աղքատների և ընկճվածների համար»։ Այս գրքույկն ապշեցնում է ինձ։ Ինչպես երեկ գրեցի, ավելի քան հիսուն տարի քարոզելուց հետո, երբ այն տպավորությունն ունեի, որ իմ կյանքի մնացած ընթացքում էլ պիտի քարոզեմ, Աստված մի նոր տեսակի գթասրտություն տվեց ինձ, որը ես երբևէ չէի ակնկալել ստանալ։ Սաղմոս 84:6-ի իմ մեկնաբանությունը սա է. «Երբ արտասուքի ձորով անցնես, Աստված աղբյուր կբխեցնի»։

Ես անցել եմ արտասուքի այդ ձորով, և Աստված բխեցրել է այդ աղբյուրն ինձ համար։ Դա մի գերագույն բան է, որը միայն Աստված կարող է անել։ Այդ աղբյուրը գթասրտությունն է։ Ես ջերմեռանդորեն մտահոգվեցի այն մարդկանց համար, ում մեր հասարակությունը արհամարհում և ոտնակոխ է անում. որբեր, այրիներ, աղքատներ և հարստահարվածներ։ Ես զարմացած եմ, թե Աստվածաշունչը որքան շատ է ասում նրանց հանդեպ մեր պատասխանատվության վերաբերյալ։ Աստվածաշնչի գլխավոր թեման ծայրեծայր Աստծո արդարությունն է. լինի դա նախահայրերի ժամանակ, Մովսեսի օրենքի ներքո, մարգարեություններում, թե Նոր Կտակարանում։

Ընդհանուր առմամբ, մենք՝ որպես քրիստոնյաներ, ամբողջությամբ բաց ենք թողել մեր հավատքի և դավանության մի կենսական կարևորության ոլորտ, որը հոգ տանելն է նրանց համար, ում համար ուրիշ ոչ ոք հոգ չի տանում։

Շնորհակալույթյու՛ն, Տե՛ր, որ Դու մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ Սաղմոս 84:6-ի ճշմարտությունը. «Երբ արտասուքի ձորով անցնեմ, Աստված աղբյուր կբխեցնի»։ Ես հոչակում եմ, որ կքայլեմ հավատքի և դավանության կենսական կարևորության ոլորտում՝ հոգ տանելով նրանց համար, ում համար ուրիշ ոչ ոք չի հոգում։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։