ՀՈՒՆՎԱՐԻ 1. «ԳԻՏԵՆԱԼ ԽՈՍՔԸ»
Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։
Ես հավատում եմ, որ Տերն Աստվածաշնչի միջոցով ինձ ներքուստ ցույց է տվել, թե մենք ինչպես կարող ենք հաղթել սատանային։ Քրիստոնյաների մեծ մասը գիտի, որ մենք պետք է հաղթենք նրան Գառան արյամբ և մեր վկայության խոսքով։ Սակայն շատերը փորձում են այն իրագործել՝ կրկնելով հետևյալ խոսքը. «Ես հռչակում եմ արյունը… ես հռչակում եմ արյունը»։ Ես չեմ ցանկանում թերագնահատել այս փորձառության արժեքը, սակայն ես հայտնաբերել եմ, որ շատ անգամ դա սատանայի վրա տպավորություն չի ներգործում։ Ես կարծում եմ, որ մենք այն պետք է կիրառենք ավելի նպատակային ձևով։
Մենք ինչպե՞ս ենք հաղթում սատանային. Գառան արյամբ և մեր վկայության խոսքով։ Երեք տարրեր են ներգրավված սրանում. Արյունը, Աստծո Խոսքը և մեր վկայությունը։ Եվ ահա թե ես ինչպես եմ հասկանում Հայտնություն 12:11-ի կիրառությունը. մենք հաղթում ենք սատանային այն ժամանակ, երբ անձամբ վկայում ենք այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում մեզ համար։
Շատ պարզ է, որ երբ մենք վկայում ենք, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար, ապա մենք կարիք ունենք իմանալու, թե Աստծո Խոսքն ինչ է ասում Արյան գործի մասին։ Հաջորդ շաբաթների ընթացքում մենք կնայենք, թե Աստծո Խոսքն ինչ է ասում Հիսուսի արյան՝ մեզ համար կատարող գործի մասին։
Շնորհակալությու՛ն Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Համաձայն Խոսքի ես հայտարարում եմ, որ հաղթել եմ սատանային՝ վկայակոչելով այն մասին, թե Հիսուսի արյունն ինչ է արել ինձ համար։ Ամեն։