ՄԱՅԻՍԻ 18. «ՕԳՆԵԼ ԱՍՏԾՈ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ»

Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք Իր փառքին

Մի անգամ ես և կինս օգնում էինք երկու հրեա կանանց, ովքեր փախել էին Խորհրդային Ռուսաստանից։ Ինչ-որ իմաստով այս կանայք իրենց հանձնել էին մեր գթությանը։ Մենք շատ ցավերի ու խնդիրների գնացինք նրանց օգնելու համար, և Աստծո շնորհով վերջին հաշվով մեզ հաջողվեց անել այդ։ Մի օր ինքս ինձ տրտնջում էի, երբ նրանց համար Հայֆայում մեծ դժվարությամբ մի սար էի բարձրանում։ Շոգ օր էր, և չնայած այս կանայք միշտ էլ մեծապես երախտապարտ էին ինձ՝ ես մտածում էի, որ չարժեր այսքան ճանապարհ անցնել նրանց համար։ Եվ Աստված ինձ այս խոսքը տվեց. ես չգիտեի որտեղ գտնել այն Աստվածաշնչում, բայց բառերն ուղղակի եկան մտքիս.

«Վասն որի ամեն բանի համբերում եմ ընտրյալների համար, որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Հիսուս Քրիստոսումն է հավիտենական փառքի հետ։

2-րդ Տիմոթեոս 2:10

Այդ փորձառությունից ես հասկացա, որ իմ դիրքը հեռու էր խաչի վրա Հիսուսի դիրքից։ Իմ կրած անհարմարությունը այնքա՜ն աննշան էր՝ համեմատելու համար։ Սակայն նպատակը Աստծո ընտրյալներին օգնելն էր՝ մտնելու փրկության մեջ հավիտենական փառքի հետ։

Մենք բոլորս կարիք ունենք ավելի շատ ժամանակ տրամադրել՝ խորհելու այդ փառք բառի շուրջ, որովհետև դա է մեր ապագան։ Եթե պետք է գին վճարել փառքի համար, ապա, հավատացե՛ք, արժե վճարել։ Պետք է ժամանակ գա, որ մեզանից պահանջվի թողնել հարմարավետության և հանգստի այս երկու կուռքերին։ Եթե միայն կարողանայինք տեսնել, թե ինչ կարող է դուրս գալ մեր անձնական անհարմարությունից ու զոհողությունից, ապա մի օր կտեսնեինք մարդկանց փառքի մեջ , ովքեր այնտեղ են մեր արածի շնորհիվ։

Այս էր Հիսուսի շարժառիթը։ Նա այդ ամենը չարեց իր համար, այլ՝ որպեսզի շատ որդիներ բերի փառքի մեջ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ կթողնեմ հարմարավետության ու հանգստի այդ երկու կուռքերին, ինչպես Հիսուսն արեց՝ օգնելու՝ Աստծո ընտրյալներին փրկության բերելու համար։ Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ իր փառքին։ Ամեն։