ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9. «ԻՄ՝ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ՎԱՐՁՔԸ»
Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից
«Որվհետև արծաթասիրությունն ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսն անձնատուր լինելով՝ հավատից մոլորվեցին ու իրենց անձերը շատ ցավերով խոցեցին»։
1-ին Տիմոթեոս 6:10
Արծաթասիրությունն ամեն չարիքների արմատն է։ Հենց որ թույլ տվեցինք, որ արծաթասիրությունը գա մեր կյանքի մեջ, դրա հետևանքը կլինի ամեն տեսակ չար բան և փորձություն և ցավ։ Սպեղանին հետևյալն է. «Նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը խնդրեցե՛ք, և այդ բոլորը կտրվի ձեզ» (Մատթեոս 6:33)։ Ձեր առաջնայնությունները ճի՛շտ դասավորեք։ Աստված գիտի, որ մենք որոշակի բաների կարիքն ունենք. սա ընդամենը հերթականության հարց է։
Եկե՛ք Աստվածաշնչից նայենք Աստծո ներկայության և Նրա նախատեսած խնամքի վերաբերյալ որոշ հավաստիացումներ․
«Տեսիլքում Եհովայի խոսքն Աբրամին եղավ՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է»։
Ծննդոց 15:1
«Ոչ մի մարդ չի կարողանա քո կյանքի բոլոր օրերում քեզ դեմ կանգնել. ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողի և քեզ անտես չեմ անի»։
Հեսու 1:5
«Տերն է իմ հովիվը, և կարոտություն չեմ ունենա»։
Սաղմոս 23:1
«Տերն ինձ հետ է, ես չեմ վախենա. մարդն ինձ ի՞նչ կանի»։
Սաղմոս 118:6
Տերը մեզ հետ է։ Վախենալու ոչ մի պատճառ չկա։ Ի՞նչ կարող է մարդն անել մեզ, եթե Աստված է մեզ հետ։ Հռոմեացիներին 8:31-ում Պողոսն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»։
Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Ես հռչակում եմ՝ Տե՛րն է իմ խիստ շատ վարձքը. Տերն ի՛նձ հետ է և ի՛մ կողմն է։ Նա ի՛մ Հովիվն է. ես կարոտություն չեմ ունենա։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։