ՓԵՏՐՎԱՐԻ 28. «ԴԻԵՏԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ

Դիետան կամ էլ օրական սննդակարգը կյանքի համար կենսական կարևորություն ունի։ Յուրաքանչյուրը հետևում է դիետային, անկախ այն բանից, թե գիտի այդ մասին, թե ոչ։ Դիետայի շատ մեթոդներ են մշակվել, և դրանցից մեկը բուսակերությունն է։ Ես շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր բուսակերության հետևորդներ են։ Ես չեմ քննադատում նրանց, ես հարգում եմ նրանց։ Այնուամենայնիվ, որոշ զգուշացումներ կան, որոնք մենք պետք է նկատի ունենանք։ Տեսեք, թե ինչ է ասում Պողոսը.

«Հավատի մեջ տկար եղողին ընդունեցե՛ք՝ առանց վիճելու կարծիքների մասին։ Մեկը հավատում է, թե ամեն ինչ կարող է ուտել, բայց տկարը բանջար է ուտում։ Ուտուղը թող չուտողին չանարգի, և չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է»։

Հռոմեացիներին 14:1-3

Պողոսն ասում է, որ մենք պետք է զույշ լինենք այլ մարդկանց վերաբերվելիս։ Խոսելով բուսակերության մասին՝ նա ասաց, որ նա, ով միայն բույսերով է սնվում, նրա հավատքը տկար է, որովհետև խուսափելով մսից, նա փորձում է արդարության հասնել։

Կա նաև դիետայի այլ տեսակ, որը շատ մարդկանց կողմից է պաշտպանվում՝ ձեռնպահ մնալ խմիչքից։ Սակայն Աստվածաշունչը մեզ ասում է, որ Տերը խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգտի համար, որ հաց հանես երկրից և գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը և յուղ, որ փայլեցնում է նրա երեսը (Սաղմոս 104:14-15)։ Աստված երկրից որոշ բաներ է աճեցնում մեր սպառման համար՝ ներառյալ գինի, որը ուրախացնում է մարդու սիրտը։

Բացահայտորեն Աստված մեզանից չի պահանջում, որ հրաժարվենք գինուց, սակայն պահանջում է, որ հրաժարվենք գինեմոլությունից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես կփառավորեմ Աստծուն անգամ իմ ուտելով։ Իմ մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար՝ փրկագնված, մաքրված և սրբագործված Հիսուսի արյամբ։ Ամեն։