«Ինչպե՞ս պետք է Եկեղեցին դրսևորվի որպես «երկրի աղ»: Աստծո խոստումը` բժշկել մեր երկիրը: Աստծո չորս պահանջները: Աստվածաշնչի պատվերը` աղոթել կառավարության համար: Վճռական միջամտություն հոգևոր իրականության ոլորտում»:

Կան որոշակի ճանապարհներ, որոնցով Եկեղեցին կարող է արդյունավետ դարձնել իր իշխանությունն այս աշխարհում: Ես չորս ճանապարհ կառաջարկեմ` աղոթել, վկայել, քարոզել և μարիք անել: Սրանք այն հիմնական ճանապարհներն են, որոնցով Աստված ցանկանում է, որ տարածվի Եկեղեցու ազդեցությունը: Եկե՛ք դիտարկենք աղոթքի ճանապարհը: Աստված փափագում է, որ Եկեղեցին վերահսկիչ ազդեցություն կիրառի այս աշխարհի գործերի վրա աղոթքի միջոցով: Սա շատ հստակ ձևակերպված է Աստվածաշնչում: Եթե Եկեղեցին թերանա դրա մեջ, ապա կդռնա մի աղ, որը կորցրել է իր համը:

2 Մնացորդաց 7:14-ում կարդում ենք.

«Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կանչված է Իմ անունը, խոնարհվի և աղոթք անի և Իմ երեսը փնտրի և իր չար ճանապարհներից հետ դառնա, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կժշկեմ նրանց երկիրը»:

Գիրքն ամբողջությամբ կարդալու համար սեղմել հղումը կամ էլ՝ պատուհանը։