Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ19
  • 1Եւ Յովաբին պատմեցին թէ Ահա թագաւորը լաց է լինում եւ Աբիսողոմի վերայ սուգ է անում։
  • 2Եւ յաղթութիւնն այն օրը սուգի դարձաւ բոլոր ժողովրդի առաջին. Որովհետեւ ժողովուրդը այն օրը լսել էր որ ասում էին թէ թագաւորը տրտմել է իր որդիի մասին։
  • 3Եւ այն օրը զօրքը գողի պէս էր մտնում քաղաքը ինչպէս որ գողի պէս քաղաքը կ’մտնէ պատերազմում փախած ամօթահար զօրքը։
  • 4Եւ թագաւորը ծածկեց իր երեսը, եւ մեծ ձայնով աղաղակեց թագաւորը. Որդիս Աբիսողոմ, Աբիսողոմ որդիս, որդիս։
  • 5Եւ Յովաբը գնաց մտաւ թագաւորի մօտ սենեակը եւ ասեց. Դու այսօր ամօթով արիր քո բոլոր ծառաների երեսը, որ քո անձը եւ քո որդկանց ու աղջկերանց անձը, եւ քո կանանց անձն եւ քո հարճերի անձը այսօր ազատեցին։
  • 6Դու սիրում ես քեզ ատողներին եւ ատում ես քեզ սիրողներին, որովհետեւ այսօր իմացրիր որ քեզ համար ոչինչ են իշխանները եւ ծառաները. Որովհետեւ ես այսօր հասկացայ որ այսօր Աբիսողոմը կենդանի լինէր եւ մենք այսօր ամենքս մեռած լինէինք, այն ժամանակ հաճոյ կ’լինէր այս քո աչքին։
  • 7Եւ արդ վեր կաց՝ դուրս եկ եւ քաղցրութեամբ խօսիր ծառաներիդ հետ. Որովհետեւ երդում եմ անում Տէրով, որ եթէ դուրս չ’գաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնալ, եւ այս քեզ համար աւելի չար կ’լինի քան թէ այն ամեն չարիքները, որ քեզ վերայ եկել են քո մանկութիւնից մինչեւ հիմա։
  • 8Եւ թագաւորը վեր կացաւ ու նստեց դռանը, եւ բոլոր ժողովրդին իմացրին ասելով. Ահա թագաւորը նստել է դռանը, եւ բոլոր ժողովուրդն եկաւ թագաւորի առաջ, իսկ Իսրայէլը փախել է ամեն մարդ իր վրանը։
  • 9Եւ Իսրայէլի ամեն ցեղերում բոլոր ժողովուրդը վիճում էին եւ ասում. Թագաւորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքիցը, եւ նա ազատեց մեզ Փղշտացիների ձեռքիցը, եւ հիմա փախել է երկրիցը Աբիսողոմի պատճառով։
  • 10Իսկ Աբիսողոմը, որին մենք օծեցինք մեզ վերայ, մեռաւ պատերազմումը. Եւ հիմա ի՞նչու համար էք լուռ կացել թագաւորին ետ բերելուց։
  • 11Եւ Դաւիթ թագաւորը ուղարկեց Սադովկ եւ Աբիաթար քահանաների մօտ եւ ասեց. Խօսեցէք Յուդայի ծերերի հետ ասելով. Ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորն իր տունը ետ բերելում. Եւ բոլոր Իսրայէլի խօսքը հասել էր թագաւորին իր տանը։
  • 12Դուք իմ եղբայրներն էք, իմ ոսկրն ու մարմինն էք դուք, եւ ի՞նչու համար դուք վերջինը լինէք թագաւորը ետ բերելում։
  • 13Եւ Ամեսայիին ասեցէք. Մի՞թէ դու իմ ոսկրն ու մարմինը չես. Աստուած ինձ այսպէս անէ, եւ էլ աւելացնէ, թէ որ դու իմ առաջին ամեն ժամանակ զօրագլուխ չ’լինես Յովաբի փոխարէն։
  • 14Եւ դարձրեց բոլոր Յուդայի մարդկանց սիրտը մէկ մարդի սրտի պէս. Եւ նորանք պատգամաւորներ ուղարկեցին թագաւորի մօտ թէ Ետ դարձիր դու եւ քո բոլոր ծառաները։
  • 15Եւ թագաւորը ետ դառաւ եւ եկաւ մինչեւ Յորդանան. Եւ Յուդան եկաւ մինչեւ Գաղգաղա, որ թագաւորին դիմաւորեն եւ Յորդանանովն անցկացնեն թագաւորին։
  • 16Եւ Բաւուրիմացի՝ Գերայի որդի Բենիամինեան Սեմէին շուտով եկաւ իջաւ Յուդայի մարդկանց հետ Դաւիթ թագաւորին դիմաւորելու։
  • 17Եւ նորա հետ հազար մարդ կար Բենիամինից. Նաեւ Սաւուղի տան ծառայ Սիբան եւ նորա տասնեւհինգ որդիները եւ քսան ծառաները նորա հետ եկան եւ հասան Յորդանան թագաւորի առաջը։
  • 18Եւ մի նաւակ անցաւ թագաւորի տունը անց կացնելու եւ նորա աչքին հաճոյ երեւացածն անելու համար. Եւ Գերայի որդի Սեմէին վայր ընկաւ թագաւորի առաջը, երբ նա անցնում էր Յորդանանովը։
  • 19Եւ ասեց թագաւորին. Իմ տէրը յանցանք չ’համարէ ինձ, եւ մի յիշիր որ ծառադ անօրէնութիւն գործեց այն օրը, որ իմ տէր թագաւորը դուրս էր եկել Երուսաղէմից. Թագաւորը իր սրտումը չ’դնէ այն։
  • 20Որովհետեւ ծառադ գիտէ, որ ես յանցանք եմ գործել եւ ահա այսօր առաջինը ես եմ եկել Յովսէփի բոլոր տանիցն իմ տէր թագաւորին դիմաւորելու իջնելով։
  • 22Եւ Դաւիթն ասեց. Դուք ի՞նչ ունէք ինձ հետ, ով Շարուհեայի որդիք, որ այսօր ինձ համար ոսոխ էք դառնում. մի՞թէ այսօր մարդ մեռնէ Իսրայէլի մէջ. Որովհետեւ չ’գիտե՞մ որ ես այսօր թագաւոր եմ Իսրայէլի վերայ։
  • 23Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Պիտի չ’մեռնես. Եւ թագաւորը նորան երդում արաւ։
  • 24Եւ Սաւուղի որդի Մեմփիբոսթէն իջաւ թագաւորին դիմաւորելու առանց իր ոտքերը պատրաստելու եւ առանց իր մօրուքը շինելու, եւ իր հանդերձները չէր լուացել այն օրից հետէ, որ թագաւորը գնացել էր մինչեւ այն օրը որ եկաւ խաղաղութեամբ։
  • 25Եւ եղաւ երբոր եկաւ Երուսաղէմ թագաւորին դիմաւորելու այն ժամանակ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար չ’եկար ինձ հետ, Մեմփիբոսթէ։
  • 26Եւ նա ասեց. Ով իմ տէր թագաւոր, ծառաս ինձ խաբեց. Որովհետեւ ծառադ ասեց. Ինձ համար համետեմ էշը եւ վերան հեծնեմ ու գնամ թագաւորի հետ, որովհետեւ ծառադ կաղ է։
  • 27Իսկ նա բամբասել է քո ծառայիցը իմ տէր թագաւորին. Բայց իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է. Ուրեմն արա ինչ որ հաճելի է քո աչքին։
  • 28Որովհետեւ իմ հօր բոլոր տունը մի ուրիշ բան չէին բացի մահի արժանի լինելուց իմ տէր թագաւորի համար. Սակայն ծառայիդ քո սեղանի ուտողների հետ դրիր. Եւ ես այլ եւս ի՞նչ իրաւունք ունեմ որ միւսանգամ աղաղակեմ դէպի թագաւորը։
  • 29Եւ թագաւորն ասեց նորան. Էլ ի՞նչու ես խօսում այդ խօսքերը. Ասել եմ՝ Դու եւ Սիբան բաժանեցէք արտը։
  • 30Եւ Մեմփիբոսթէն ասեց թագաւորին. Թող նա բոլորն էլ առնէ՝ իմ տէր թագաւորը խաղաղութեամբ իր տունը գալուց յետոյ։
  • 31Եւ Գաղաադացի Բերզելին իջաւ Ռովգելիմից եւ անցաւ թագաւորի հետ Յորդանանովը, որ նորան Յորդանանովը ճանապարհ դնէ։
  • 32Եւ Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. Եւ նա կերակրեց թագաւորին քանի որ նա Մանայիմի մէջ էր կենում. Որովհետեւ նա մի շատ մեծ մարդ էր։
  • 33Եւ թագաւորն ասեց Բերզելիին. Դու եկ ինձ հետ, եւ ես քեզ կերակրեմ ինձ հետ Երուսաղէմում։
  • 34Եւ Բերզելին ասեց թագաւորին. Ո՞րքան են իմ կեանքի տարիների օրերը, որ ես թագաւորի հետ վեր գնամ Երուսաղէմ։
  • 35Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. Մի՞թէ կարող եմ լաւը վատիցը ջոկել. Կամ ծառադ կերածիս խմածիս հա՞մը կ’առնեմ. Կամ էլ կ’լսե՞մ երգիչների եւ երգչուհիների ձայնը, եւ էլ ի՞նչու համար ծառադ իմ տէր թագաւորին բեռ դառնայ։
  • 36Մի քիչ անց է կենում ծառադ Յորդանանովը թագաւորի հետ, եւ ի՞նչու համար թագաւորն ինձ մի այսպիսի մեծ վարձք հատուցանէ։
  • 37Ծառադ ետ դառնամ ու մեռնեմ իմ քաղաքումը իմ հօր ու իմ մօր գերեզմանումը. Ահա թող Քամաամ ծառադ անցնէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նորան արա ինչ որ բարի է քո աչքին։
  • 38Եւ թագաւորն ասեց. Թող Քամաամն անցնէ ինձ հետ, եւ ես կ’անեմ նորան ինչ որ բարի է քո աչքին. Եւ ամեն ինչ որ դու ինձանից ուզես՝ կ’անեմ քեզ։
  • 39Եւ բոլոր ժողովուրդն անցաւ Յորդանանովը, եւ թագաւորն էլ անցաւ եւ թագաւորը համբուրեց Բերզելիին եւ օրհնեց նորան, եւ նա ետ դառաւ իր տեղը։
  • 40Եւ թագաւորն անցաւ Գաղգաղա, եւ Քամաամն անցաւ նորա հետ. Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը անց կացրեց թագաւորին, նոյնպէս եւ Իսրայէլի կէս ժողովուրդը։
  • 41Եւ ահա ամեն Իսրայէլացի մարդիկը գալիս էին թագաւորի մօտ եւ ասում էին թագաւորին. Ի՞նչու համար քեզ մեր Յուդայեան եղբայրները գողացան եւ թագաւորին ու նորա տունը անցկացրին Յորդանանովը եւ Դաւիթի ամեն մարդիկն իրան հետ։
  • 42Եւ ամեն մի Յուդայեան պատասխանում էր Իսրայէլացիին թէ Թագաւորը ինձ աւելի մօտ է, եւ դու ի՞նչու համար ես այդպէս բարկանում այս բանի մասին. Մի՞թէ մենք թագաւորիցը կերակրով կերակրուեցանք կամ նա մեզ ընծանե՞ր ընծայեց։
  • 43Եւ Իսրայէլացին պատասխանում էր Յուդայեանին. Ես թագաւորի վերայ տասը բաժին ունեմ, եւ ես աւելի մօտ եմ Դաւիթին քան թէ դու. Եւ ի՞նչու համար ինձ անարգեցիր եւ առաջ իմ խօսքը չ’եղաւ իմ թագաւորին անց կացնելում, եւ յետոյ Յուդայեանի խօսքը Իսրայէլացիի խօսքիցը աւելի խիստ էր լինում։
← Ցանկ